20:00 01.10.2022
Հայաստանի շուրջ անցուդարձում բավական մեծ է ակտիվությունը: Նախորդ շաբաթն էլ աչքի ընկավ մի շարք հանդիպումներով: ՀՀ -ի վրա ադրբեջանական հարձակումից հետո առաջին անգամ դեմ առ դեմ նախ տեղի ունեցավ Միրզոյան -Բայրամով, ապա նաև Արմեն Գրիգորյան- Հիքմեթ Հաջիև հանդիպումը, ընդ որում՝ Սպիտակ տանը: Ի՞նչ տեղի ունեցավ, եթե նկատի առնենք նաև, որ դրանից հետո նոր խախտումներ գրանցվեցին, ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս դրանք:
Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:
«Նախ արձանագրենք, որ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայից հետո, առաջին միջնորդական առաքելությունն իր վրա վերցրեց ԱՄՆ-ն, և նրանց միջնորդությամբ տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, և դարձյալ ԱՄՆ-ի միջնորդությամբ, հովանու ներքո տեղի ունեցավ Արմեն Գրիգորյան-Հիքմեդ Հաջիև հանդիպումը։ Սա բավական գոհունակություն պարգևող արձանագրում է, որ պետք է անենք, որովհետև նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահող Միացյալ նահանգներն, այնուամենայնիվ, փորձում է այս հարցում ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում, և բացի հայտարարությունից, նաև առարկայական գործողություններ է իրականացնում»,- ասաց Արմինե Մարգարյանը:
Նշենք, որ վաղը Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ինչի՞ շուրջ են քննարկում իրականացնելու և ի՞նչ ակնկալել.
«Ի՞նչ մենք կարող ենք սպասենք այդ հանդիպումներից. բնականաբար առաջինը, որ պետք է սպասել՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, և ինչպես երեկ վարչապետը նշեց, պետք է խաղաղության պայմանագրի՝ նախագծի տեքստը կազմվի: Իսկ դա կարևոր քայլ է լինելու, որովհետև եթե այդ տեքստը կազմվի, առնվազն կնշանակի, որ կողմերը առաջին քայլն արել են, որպեսզի կարողանան ձևակերպել իրենց նպատակային դիրքորոշումները մեկ փաստաթղթի մեջ, և սկսեն դրա շուրջ բանակցել: Այնուամենայնիվ, կարծում եմ ամենադժվարն առջևում է, այն, որ արտաքին գործերի նախարարները հանդիպելու են, դեռևս չի նշանակում, որ հաջողվելու է որևէ ընդհանուր հայտարարի գալ, բայց եթե հենվենք այն հայտարարությունների վրա, որ երեկ ՀՀ վարչապետն էր անում մամուլի ասուլիսի ժամանակ, կարծում ենք, որ հայկական կողմը շատ հստակ դիրքորոշումներով է գնում բանակցությունների», – նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետը:
Փորձագետ Արմինե Մարգարյանի՝ Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ տեսակետն ամբողջական հարցազրույցում:
15:35 14.07.2025
Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում, կշարունակի ընդլայնվել․ ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության […] ...
15:27 14.07.2025
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարությունԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...
15:22 14.07.2025
Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ ԿոշտաԵվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...