


11:30 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, և այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև աջակցելու առումով: Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:
«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, և այս առումով կարևորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը: Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, և նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաև մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի որպես անձ՝ տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն և երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ վստահեցնելով, որ առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել:
Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ: Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը և ուսումնական առաջադիմության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։
«Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները․ ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության և ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման և տարածման հնարավորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաև Մանկավարժական համալսարանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացմանն առնչվող այլ հարցեր։
20:52 23.06.2025
Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետԲրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...
20:46 23.06.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետՀունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...
20:43 23.06.2025
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. ԳրոսսիԻրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...
20:38 23.06.2025
ԵՄ-ն Ուկրաինային 25 միլիարդ եվրո է հատկացրել, բայց նա ավելին է պահանջում․ ՍիարտոԵվրամիությունը 2025 թվականին Ուկրաինային արդեն հատկացրել է գրեթե 25 միլիարդ եվրո, բայց նա ավելին է պահանջում, Հունգարիան մտադիր չէ իր գումարները ուղարկել Կիև, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Միայն այս տարի Եվրամիությունը մոտ 24,8 միլիարդ եվրո հատկացրեց Ուկրաինային աջակցելու համար: Իսկ այսօր ասվեց, որ դա բավարար չէ, շատ […] ...
20:33 23.06.2025
Մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30520 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 30 հազար 520 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1604 քաղաքացի) հետ է ստացել 2 միլիարդ 708 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +139 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
20:26 23.06.2025
Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը: 40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է` «Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»: Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել […] ...