21:00 03.10.2022
Այսօր հղում անելով հավաստի աղբյուրին՝ մամուլում ներկայացվեց, թե ինչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից: Նշվում է, որ պահանջների հերթականությունն էլ պատահական չէ, և թվարկված են ըստ սադրիչ գործողությունների հնարավորության.
1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում:
2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3. Միջանցք Հայաստանի տարածքով:
4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):
5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: Այդ նույն հրապարակման մեջ նշվում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է կամ բավարարել պահանջները, կամ գտնել փոխզիջում, կամ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Թերևս չեմ կարող որևէ նման նյութ մեկնաբանել, ես կարող եմ ասել, որ այն, ինչ այդտեղ նշված է, Ադրբեջանի նախագահի հռետորության մեջ կա, Ադրբեջանի փորձագիտական համայնքի, պատգամավորների, ԱԳՆ-ի հայտարարությունների մեջ նայեք, այդ նշվածները կան: Այսինքն՝ դա նորություն չէ մեր մամուլում, որ Ադրբեջանն այդ պահանջները ներկայացնում է: Այլ բան է՝ բանակցային գործընթացում այդ պահանջները ինչպե՞ս կներկայացվեն, ի՞նչ բառամթերքով, և արդյո՞ք ՀՀ-ը կհամաձայնի նման բառամթերքով, նման պահանջներով որևէ փաստաթուղթ ստորագրել: Իսկ այն, ինչ Ադրբեջանն ակնկալում է մեզանից, դա անգիր գիտենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ մարտավարություն պետք է ընտրի Հայաստանն այս պահանջների համար:
«Պետք է գնալ բանակցությունների, ներկայացնել նաև մեր պահանջները և բանակցել դրանց շուրջ, որովհետև բանակցություններից դուրս գալ, դա կբերի, բնականաբար, ոչ կառուցողական, հետևաբար նոր ագրեսիաների, իսկ բանակցություններում համաձայնել այն ամենին, ինչ ասում է Ադրբեջանը, դա նույնպես կբերի ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար անբարենպաստ հետևանքների: Հետևաբար պետք է շատ լավ կազմակերպված հանդես գալ նշված բանակցություններում: Ոչ միայն բանակցային թիմի իմաստով նկատի ունեմ, այլև կազմակերպել Հայաստանի ներսը՝ իշխանություն, ընդդիմություն, Հայաստանի ներսում բոլոր ռեսուրսները, կազմակերպել Հայաստանի դուրսը՝ սփյուռք, եկեղեցական կառույցներ, այսինքն՝ հայ ժողովուրդն ինչ ռեսուրս ունի, պետք է կազմակերպվեն նշված բանակցությունների համար: Եթե դա չարվեց, բնականաբար, այդ բանակցություններն ունենալու են անբարենպաստ հետևանք ՀՀ-ի և Արցախի ժողովրդի համար: Ամեն ինչ անել՝ ըննդեմ թշնամու և ՀՀ-ի պաշտպանության, ոչ թե ամեն ինչ անել՝ աղճատելու ՀՀ ուժերը՝ դրսում, ներսում, չգիտեմ՝ որտեղ հնարավոր է, և հետո հանգել անբարենպաստ հետևանքի ու զարմանալ, իրար մեղադրել՝ թե էս ո՞նց եղավ, որ այսպես եղավ: Իսկ Ադրբեջանում, օրինակ, գիտե՞ն, թե Հայաստանն ի՞նչ է պահանջում իրենցից, իսկ ինչո՞ւ չգիտեն, որովհետև դրսում ցույցեր են տեղի ունենում Հայաստանի դեսպանատների դեմ, ոչ թե ընդդեմ Ադրբեջանի, այ դրա համար էլ չգիտեն, և նաև դրա համար չգիտեն: Իսկ թե ներկայացված է՝ այո, ներկայացված է: ՀՀ-ը պահանջում է՝ ճանաչում ՀՀ սուվերեն տարածքի, դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից, զորքերը դուրս հանել, պատժել պատերազմական հանցագործներին, վերադարձնել բոլոր ռազմագերիներին, նաև անհետ կորած անձանց, ինչպես նաև Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքներ տրամադրել, մանրամասն հրապարակված թեզեր են, որևէ մեկն այդ թեզերի վերաբերյալ ինչ-որ բան ասե՞լ է դրսում, Ալիևը Բուլղարիայում էր, նրա դեմ որևէ ցույց եղա՞վ, Իտալիայում էր դրանից առաջ, ցույց եղա՞վ, ՄԱԿ-ում էր դրանից առաջ Բայրամովը, ինչ-որ բան եղա՞վ, բայց Հայաստանի դեմ էին, չէ՞, կազմակերպված բոլոր տեսակի ցույցերը: Մենք մինչև մեր տունը կարգի չբերենք, մեր տնային աշխատանքն անենք ներսում և դրսում, նկարագրեցի, թե ոնց, մենք չենք կարող բարենպաստ հետևանքների հանգել, ինչո՞վ պետք է բարենպաստ հետևանքների հանգենք, սա շատ կարևոր հանգամանք է, և Հայաստանն ապրում է իր պատմության, կարծում եմ, ամենածանր օրերը, և այս իմաստով՝ բոլորին խելք ու իմաստնություն է պետք»,- շեշտեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...