Հայ դատի հանձնախումբը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Հայ դատի հանձնախումբը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը

19:12 01.03.2018

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահը Գասպար Կարապետյանը ողջունել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը:

«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի ստորագրելու հայ-թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով` նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպես համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ․ ապրիլյան հարձակողական ոճին»,-ասել է Գասպար Կարապետյանը:

Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է: Հարցին ի պատասխան Գասպար Կարապետյանը նշել է, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործում։

«Այսօր իրականությունն այլ է: Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում: Բոլորս էլ գիտենք, թե թուրք-ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսևորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»,-նշել է Գասպար Կարապետյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

21:17 05.08.2025

Ֆրանսիայի հարավում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել

Ռիբո հին քաղաքի մոտակայքում (Ֆրանսիայի հարավային Օդ դեպարտամենտում) անտառային հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է X-ում հայտնել է շրջանային պրեֆեկտուրան։ «Ռիբո քաղաքի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այն մարելու համար մոբիլիզացվել են զգալի ուժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես հաղորդում է BFMTV հեռուստաալիքը, դեպքի վայր է մեկնել ավելի քան 430 հրշեջ։ Նշվում է, […] ...

BACK_TO_TOP