19:18 04.10.2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը մասնակցել Է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նվարդ Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին, գործընկերներին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Վարդանյանը ներկայացրել է նաև Արդարադատության նախարարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքները:
Նշվել է, որ «Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» Թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն է ընձեռվում օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի եվրոպական լավագույն փորձն ու այն ներդնել Հայաստանի հակակոռուպցիոն կրթության, հանրային իրազեկման գործընթացներում, ռազմավարական փաստաթղթերի մշակման և միջոցառումների իրագործման գործում:
Նվարդ Վարդանյանը կարևորել է նաև Եվրոպայի միության անդամ երկրների՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության շարունակականությունը, որը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամրապնդմանը:
Միջոցառմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, Հայաստանում դիվանագիտական և միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...