ՎԶԵԲ ներկայացուցիչները Գյումրիի քաղաքապետարանում քննարկել են փողոցաշինական ծավալներին, լուսավորության ցանցի արդիականացմանն առնչվող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+31.09 oC

ՎԶԵԲ ներկայացուցիչները Գյումրիի քաղաքապետարանում քննարկել են փողոցաշինական ծավալներին, լուսավորության ցանցի արդիականացմանն առնչվող հարցեր

19:38 04.10.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին գլխավորությամբ՝ «Կանաչ քաղաքներ» ծրագրի ֆինանսական բաժնի փոխտնօրեն Լին Օգրեյդիին (Լոնդոն), Մարինե Բաղդասարյանին, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գեորգի Ախալկացիեին և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանին։ Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, մանրամասն ներկայացրել է ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքները, խոսել ասֆալտապատման ծավալների, լուսավորության ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Կանաչ քաղաք» գործողությունների, ՎԶԵԲ ծրագրի Գ Տրանշի միջոցների օգտագործման/ վերաբաշխման, էլեկտրական ավտոբուսների ներմուծման ծրագրին առնչվող բազմաթիվ հարցեր։
Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Գյումրու Անի թաղամասի փողոցները խիստ անբարեկարգ են և առավել նպատակահարմար կլինի ՎԶԵԲ ծրագրով լուսավորության ցանցի համար նախատեսված գումարը նպատակաուղղել տվյալ փողոցների հիմնանորոգմանը։

Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և շահագործման հանձնված փողոցներում, ապա նաև՝ Անի թաղամասում։ Տեղում ծանոթացել են տվյալ թաղամասի փողոցների ընդհանուր վիճակին։ Նշենք, որ այս պահին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում են «Անի» թաղամասի միայն 3-րդ և 11-րդ փողոցները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […] ...

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

20:46 14.07.2025

Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

20:32 14.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...

BACK_TO_TOP