09:34 12.08.2018
Օգոստոսի 12-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ 4 քաղաքացի արգելափակված են ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 139 կմ-ին «RENO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա ձորակը (մոտ 15 մ):
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Լ. Ն.-ին (1969թ.), Տ. Տ.-ին (1967թ.) և մոտեցրել նրանց շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևոր՝ Ի. Կ.-ը (1999թ.) և վարորդը դուրս են եկել ինքնուրույն:
Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ Տ. Տ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որը երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...