Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել․ Բունդեսթագի SPD խմբակցության հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+14.09 oC

Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել․ Բունդեսթագի SPD խմբակցության հայտարարությունը

00:21 07.10.2022

Բունդեսթագի SPD/ՍԴԿ խմբակցությունը հայտարարություն է տարածել՝  ի դեմս արտաքին քաղաքականության խոսնակ Նիլս Շմիդի և պատասխանատու զեկուցող Դիտմար Նիտանի, որի թարգմանությունը ներկայացրել է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։

«SPD խորհրդարանական խմբակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, ներառյալ հայկական տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին:

«Ադրբեջանի զանգվածային ռազմական գործողություններով Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, բազմաթիվ հայերի փախուստը հայրենի քաղաքներից, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների նկատմամբ ռազմական հանցագործությունների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներն անընդունելի են։ Ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը պետք է ամբողջությամբ պարզաբանվեն։

Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ մարտերի կրկին բռնկվելուց հետո, երկու երկրները, նաև միջազգային հանրության աջակցությամբ, համաձայնության են եկել հրադադարի շուրջ և ընթանում են բանակցություններ։ Վերջերս հայ ռազմագերիների ազատ արձակումը նույնպես դրական ազդանշան է։ Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել երկու երկրների և տարածաշրջանի միջև անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը.

Միայն բռնությունը դադարեցնելը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղ լուծմանն ուղղված բանակցությունները և վերջապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող է հանգեցնել նրան, որ երկու երկրների ժողովուրդներն ապագայում կարողանան ապրել խաղաղության մեջ: Մենք մերժում ենք ռազմական միջոցներով փաստեր ստեղծելու փորձերը։ Երկու կողմերն էլ տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում ստիպված են եղել սգալ բազմաթիվ զոհերի համար, և կոչ է արվում անել առավելագույնը հանուն խաղաղ ապագայի:

Դաշնային կառավարությունը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը կոչ են անում հետևել իրադարձություններին, շարունակել ինտենսիվ ջանքեր գործադրել երկու երկրների միջև միջնորդության ուղղությամբ և չընդունել միջազգային իրավունքի խախտումները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP