Մանուել Պետրոսյանը՝ Chess Mood Open մրցաշարի հաղթող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

Մանուել Պետրոսյանը՝ Chess Mood Open մրցաշարի հաղթող

16:52 08.10.2022

Ծաղկաձորում ավարտվեց շախմատի Chess Mood Open 2-րդ միջազգային մրցաշարը: Վերջին տուրից առաջ գլխավոր մրցանակին հավակնում էին 7-ական միավորով աղյուսակը գլխավորող Մանուել Պետրոսյանն ու իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալան:

Առաջինը մրցախաղն ավարտեց իրանցի շախմատիստը, որն արդեն 13-րդ քայլին հաշտություն կնքեց իր հայրենակից Արաշ Դաղլիի հետ: Մանուել Պետրոսյանն էլ սևերով 59–րդ քայլին ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ ու 7,5 միավորով հավասարվեց Ամիռեզա Փուր Աղա Բալային: Լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը գերազանցեց իրանցի շախմատիստին ու դարձավ մրցաշարի հաղթող: Մանուել Պետրոսյանը կպարգևատրվի 2,5 միլիոն դրամով: 700 դոլար էլ նա կստանա «Chessify» ընկերությունից:

2-րդ տեղը զբաղեցրած Ամիռեզա Փուր Աղա Բալան կպարգևատրվի 1 միլիոն 750 հազար դրամով, 600 դոլար էլ կստանա «Chessify» ընկերությունից: 3-րդ տեղը զբաղեցրեց վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին:

Շանթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը վաստակեցին 6,5-ական միավոր: Փաշիկյանը 57-րդ քայլին սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին: Պետրոսյանն էլ սպիտակներով 76–րդ քայլին պարտության մատնեց հնդիկ Վուպալա Պրանեթին:

Լրացուցիչ գործակիցներով Շանթը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Նա 750 հազար դրամ պարգևավճար կստանա: 400 դոլարով էլ Շանթը կպարգևատրվի «Chessify» ընկերության կողմից: 5-րդ և 6-րդ տեղերը զբաղեցրած Պետրոսյանն ու Փաշիկյանը կստանան համապատասխանաբար 500 և 350 հազար դրամ պարգևավճար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP