18:32 12.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է 2017 թվականին կայացած իր երդմնակալության արարողության ժամանակ երդում տալ ոչ թե Աստվածաշնչի վրա ձեռքը դրած, ինչպես ավանդաբար անում են նորընտիր նախագահները, այլ իր հեղինակած «Գործարքի արվեստը» գրքի վրա։ Այդ մասին հայտնում է Slate պորտալը։
Նման տեղեկություններ է հայտնել Սպիտակ տան՝ ՀԿ-ների և բնակչության հետ կապերի հարցերով նախկին ղեկավար Օմարոսա Մանիգոլթ-Նյումանն իր՝ հրապարակման պատրաստվող գրքում, որից մանրամասներ են սպրդել մամուլում։
Թրամփն ասել է, որ դա կխորհրդանշի երկրի համար հիանալի գործարքներ կնքելու իր պատրաստակամությունը։ Արդյունքում նա երդվել է՝ ձեռքն Աստվածաշնչի վրա դրած։
Թրամփն այնուհետև ասել է, որ կատակել է, սակայն նրա ցանկությունը շրջապատում միանգամայն լուրջ է ընկալվել։
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...
23:56 13.08.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմՄեծ Բրիտանիան արդեն սկսել է հակառուսական պատժամիջոցների մեկ այլ փաթեթի պատրաստումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Կարևոր է հիշեցնել գործընկերներին, որ մենք նույնպես պատրաստ ենք մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, հատկապես տնտեսական ոլորտում՝ պատժամիջոցների և ավելի լայն միջոցառումների միջոցով, անհրաժեշտության դեպքում։ Դուք արդեն կարող եք տեսնել այդ միջոցառումների արդյունքները, և մենք՝ Մեծ […] ...
23:51 13.08.2025
Վարագավան-Տավուշ ճանապարհի՝ 13.4 կմ հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներՀ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ ...
23:48 13.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» դուրս է եկել ՉԼ որակավորման փլեյ-օֆֆՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել լեհական «Լեխի» հետ։ Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Բելգրադի թիմը դիմակայությունում հաղթել է 4-2 հաշվով և դուրս եկել որակավորման փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» հետ։ ...
23:44 13.08.2025
Ավինյան. Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրումՄանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր կարևոր ուղղություններից է և մեր նպատակն է ստեղծել բարեկարգ ու ժամանակակից պայմաններ մեր երեխաների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կառուցումից հետո առաջին անգամ հիմնանորոգված հ. 61 մանկապարտեզում 260 երեխա արդեն խաղում և սովորում է ապահով ու հարմարավետ միջավայրում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:38 13.08.2025
Մերց. Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո դրա արդյունքների մասին կտեղեկացնի Զելենսկիին և ԵՄ առաջնորդներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անմիջապես կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին և եվրոպացի առաջնորդներին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին։ «Մենք մաղթեցինք նախագահ Թրամփին հաջողություն։ Մենք համաձայնեցինք, որ նախագահ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո նա նախ կտեղեկացնի Վլադիմիր Զելենսկիին։ Այնուհետև, դրանից անմիջապես հետո, նա կտեղեկացնի նաև այս […] ...