«Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում». Վահրամ Դումանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

«Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում». Վահրամ Դումանյան

17:56 10.10.2022

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԽՍՀՄ չեմպիոն, շախմատի օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության կրկնակի, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող Ռաֆայել Վահանյանը, շախմատային աշխարհի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է.

«Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»:

Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը.

«Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ այսօր տիրապետում են ամենահին խաղերից մեկի գաղտնիքներին: Շուտով նրանցից շատերն ավելի կհմտանան, և արդյունքներն էլ երկար սպասել չեն տա, իսկ նրանք, ովքեր շախմատիստ չեն դառնա, կունենան վերլուծական միտք, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում»:

Վահրամ Դումանյանն ազնիվ պայքար է մաղթել «Երևան օփենի» մասնակիցներին և նշել՝ մասնակիցների կարգը վկայում է այն մասին, որ մրցաշարը կանցնի լուրջ մրցակցային պայքարում և բազում հաճելի պահեր կպարգևի շախմատի սիրահարներին:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է՝ շախմատի վերաբերյալ տարատեսակ ընկալումներ կան.

«Ուզում եմ պատմել մեր ընկալումների մասին: Շախմատն ազնվության, արդարության, զսպվածության, հանդուրժողականության և մրցակցին հարգելու մասին է: Գուցեև աշխարհում կլինեն տարատեսակ ընկալումներ, թե շախմատն ագրեսիայի կամ ապօրինի կերպով մրցակցի խաղաքարերին տիրանալու մասին է, բայց մենք հավատացած ենք, որ ագրեսիան և խաղի կանոններից դուրս որևէ քայլ անելիք չունեն խաղատախտակի շուրջ: Ահա սա է հիմնական պատճառը, թե ինչու մենք՝ հայերս, այսչափ մեծ ուշադրություն ենք դարձնում շախմատի մասսայականացմանը մեր երկրում: Ունենք հույս և համոզմունք, որ եթե շատերը շախմատ խաղան, եթե շախմատի էությունն ու փիլիսոփայությունը շատերը հասկանան այնպես, ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում, այդքան աշխարհն ավելի լավը կդառնա»:

Մխիթար Հայրապետյանն ընդգծել է՝ այս 4 տարիներն ապացուցել են, որ «Երևան օփենը» կայացել է, և դրա ընթացքն այլևս անկասելի է:

Մրցաշարի բացման արարողությունից հետո 3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարել են Վահրամ Դումանյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տիգրան Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

21:10 14.05.2025

AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:58 14.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...

BACK_TO_TOP