19:02 12.10.2022
Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության 31 ամյակի, արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա, ինչպես նաև Երևան քաղաքի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամաններով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով:
Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել և պարգևներ են հանձնել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը:
Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը շնորհավորել է պարգևատրվածներին և փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով խաղաղ ու արտակարգ դեպքերից զերծ ծառայություն։
09:06 28.05.2025
Դե Բրույնեի բոլոր՝ 108 գոլերը «Մանչեսթեր Սիթիում»Անգլիական «Մանչեսթեր Սիթին» թիմի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հեռանալու կապակցությամբ հրապարակել է նրա՝ ակումբի կազմում խփած բոլոր գոլերը: 33-ամյա բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 422 խաղ, որոնցում աչքի է ընկել 108 գոլով: ...
09:00 28.05.2025
Իսրայելը Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական մատակարարումԳազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Իսրայելը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 90 տոննա ռազմական պարագաներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ մայիսի 27-ի առավոտյան Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական տեխնիկա տեղափոխող 800-րդ ինքնաթիռը։ Հետհաշվարկը սկսվում է 2023 թվականի հոկտեմբերին, երբ ՀԱՄԱՍ-ի շարժման պաղեստինցի արմատականների հարձակմանը ի պատասխան իսրայելական […] ...
08:50 28.05.2025
ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համարԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...
08:40 28.05.2025
«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի«Բարսելոնան» և 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, գավաթը և Լա լիգայի չեմպիոնական […] ...
08:35 28.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:30 28.05.2025
Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 1:30-ին (Մոսկվայի ժամանակով 4:30)՝ Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ ...