«Հյուսիս-Հարավը» ուղիղ գծով Հայաստանը կկապի աշխարհի հետ. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+37.09 oC

«Հյուսիս-Հարավը» ուղիղ գծով Հայաստանը կկապի աշխարհի հետ. Գևորգ Պապոյան

22:35 17.10.2022

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խումբը վերադարձել է Իրանից: «Հորիզոնի» տաղավարում հյուրընկալված Հայաստան-Իրան բարեկամական խմբի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան առևտրաշրջանառությանը, խոսել է Հյուսիս-Հարավ ճանապարհի արդյունավետությունից:

«Այն, որ Հայաստան-Իրան ճանապարհն այս պահին մեզ չի բավարարում, դա միանշանակ է, և դրա համար Հայաստանը նախաձեռնել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ստեղծում: Այդ ճանապարհային միջանցքը բազմամիլիարդանոց ծրագիր է, որի մի մասն էլ՝ Քաջարանի թունել և դրան մոտեցումներ, ընդհանուր առմամբ մոտ 3կմ մոտեցում և դրան գումորած մոտ 7.2 կմ թունել, նաև մենք առաջարկ ենք արել, որպեսզի իրանական կողմը մասնակցի դրա շինարարությանը: Ուրախ եմ արձանագրել, որ այս պահին իրանական կողմում կա հետաքրքրվածություն, և մենք ցանկանում ենք, որ իրանական կազմակերպությունները նույնպես գան մասնակցեն, իրենց ներդրումը ունենան այդ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին: Ճանապարհը Հայաստանը թունելներով, կամուրջներով կկապի Իրանի իսլամական հանրապետության հետ, և այդ եղանակով մեր հեռանկարանային ծրագրերում կա միանալու Հնդկաստանի և Քաթարի հետ:

Իրանը ռազմավարական մեծ ծրագիր ունի՝ Պարսից ծոց- Սև Ծով և դրա շուրջ համաձայնագրի կնքման փուլում է այս պահին, և դրան պիտի միանան եվրոպական մի շարք երկրներ, դրա առանցքային երկրներից մեկը Հայաստանն է լինելու, և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը պետք է դառնա Պարսից ծոց- Սև Ծով ընդհանուր, այսպես ասած, մեգա ճանապարհային միջանցքի մաս: Միջանցք ասելով, նկատի ունենք ճանապարհ, որը ուղիղ գծով  Հայաստանը արագընթաց պետք է կապի աշխարհի հետ»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

16:57 15.07.2025

ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության պետը Աստանայում ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները

Հուլիսի 9-ից 12-ը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցում էին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ Աղվան Գրիգորյանը։ Խորհրդակցությունը վարում էր Աստանա քաղաքի ոստիկանության դեպարտամենտի պետ Մարատ Տուլեբաևը։ Քննարկման առարկա են դարձել կազմակերպված հանցավորության […] ...

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

16:44 15.07.2025

Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Վերին Արտաշատում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում հայտնաբերել և ձերբակալել են 46-ամյա տղամարդու։ Նա հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:20 15.07.2025

Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 15-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այցին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի […] ...

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:09 15.07.2025

Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

16:00 15.07.2025

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան

Ալեքսանդրա Քոուլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան: Նա կփոխարինի Ջոն Գալագերին: Քոուլն իր լիազորությունների կատարմանը կանցնի 2025 թվականի սեպտեմբերին: Նախկինում Քոուլն աշխատել է Թբիլիսիում, Դոհայում, Թեհրանում: ...

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

15:41 15.07.2025

Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված   ...

BACK_TO_TOP