18:59 19.10.2022
2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, 2022 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը հյուրընկալում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի Փորձագետների խորհրդատվական խմբի շուրջ 40 երկրի ներկայացուցիչների (CGE regional workshop – Asia-Pacific and EE region)։
Աշխատաժողովի մեկնարկային հանդիպումը կայացել է այսօր։ Աշխատաժողովի նպատակն է զարգացող երկրների մասնագետների կարողությունների ամրապնդումը, որը կօգնի հետևել Փարիզյան համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության դրույթների ըմբռնման և կիրառման համար ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացին։
Հայաստան ժամանած պատվիրակներին ողջունել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Կառավարության անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում այս կարևոր միջոցառմանը մասնակցելու համար։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կլիմայական օրակարգին և խոսել այդ օրակարգի սպասարկմանն ուղղված մեր երկրի ջանքերից։
«Մեր երկրի աշխարհագրական դիրքը, դեպի ծով ելքի բացակայությունը, լեռնային լանդշաֆտը, խոցելի էկոհամակարգերը, ինչպես նաև ազգային անվտանգության նկատառումները, հանգեցրել են երկրի համար կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցության հանդեպ ուշադրության մեծացման։ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հետաքրքրված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շուրջ խմբված երկրների փորձն ու ռեսուրսը մեր երկրում որևէ ձևով իրացնելու հնարավորությամբ, կլիմայի փոփոխության դեմ դիմադրողականության և հարմարվողականության բարձրացման, ինչպես նաև՝ կլիմայական օրակարգի իրագործմանն ուղղված համալիր միջոցառումներով ու ծրագրերով»,-նշել է նախարարը։
Նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է նաև «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և Փարիզյան համաձայագրին Հայաստանի Հանրապետության անդամակցությանը և երկրի ստանձնած պարտավորություններին։
«Հայաստանի Հանրապետությունը 1998 թվականից սկսած կանոնավոր հաշվետվություններ է ներկայացրել Կոնվենցիայի քարտուղարությանը։ Հաշվետվությունները վերաբերել են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրմանը, երկրում իրականացված մաղմման և հարմարվողականության միջոցառումներին, խոցելի ոլորտների հատկորոշմանը, կանխատեսումներին, քաղաքականության մշակմանը։ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր Ազգային մակարդակով սահմանված գործողությունները և Ազգային հարմարվողականության ծրագիրը և միջոցառումների ծրագիրը 2021-2025 թթ․ համար։
Փարիզյան համաձայնագրից բխող ընդլայնված թափանցիկության շրջանակի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է, այն ներառված է Կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»,-նշել է նախարարը։
Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Տիկին Նացվլիշվիլին իր խոսքում անդրադարձել է կլիմայի փոփոխության ազդեցության և այդ ազդեցության մեղմմանն ուղղված գործընկերային ջանքերի ներդրման կարևորությանը։
«Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ իրականություն է, որի անմիջական ազդեցությունն արդեն տեսանելի է։ Դա փաստում է նաև վիճակագրությունը․ Հայաստանում բարձրացել է տարեկան միջին ջերմաստիճանը, նվազել է տարեկան տեղումների քանակը։ Մենք նաև տեսնում ենք տարերային աղետների միջադեպերի ավելացում․ այս ռիսկը ուժգնանում է, և ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, համագործակցելով այլ կառույցների հետ, կանգնած է ՀՀ Կառավարության կողքին և պատրաստ է ներդնել իր ջանքերը»,-նշել է Նաթիա Նացվլիշվիլին։
Ելույթներով հանդես են եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության ներքո փորձագետների խորհրդատվական խմբի անդամ Միխայիլ Վարտանյանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության Թափանցիկության բաժնի թիմի ղեկավար Տուգբա Իցմելին։
Աշխատաժողովը կշարունակվի ևս երկու օր։
19:12 15.07.2025
Իսպանիայում մայիսի կեսերից ի վեր անոմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդԻսպանիայում 2025 թվականի մայիսի 16-ից հուլիսի 13-ը աննորմալ շոգի պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ, ինչը գրեթե 1000%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իսպանիայի պետական օդերևութաբանական ծառայությունը (AEMET) հայտնել էր, որ 2025 թվականի հունիսը ամենատաքն էր Իսպանիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ամսվա […] ...
19:00 15.07.2025
Syria TV. Իսրայելը Սիրիայում ոչնչացրել է կառավարական ուժերի զինամթերքի պահեստներըԻսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ոչնչացրել են Սիրիայի հարավային Էզրա քաղաքում գտնվող հրամանատարական կետը և զինամթերքի պահեստները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Դամասկոսից 65 կմ հեռավորության վրա գտնվող Էզրաա քաղաքում գտնվում է 12-րդ տանկային գնդի դաշտային ճամբարը։ Ոչնչացվել են հրամանատարական կետը, զինամթերքի պահեստները և վառելիքի պահեստը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռները հարձակվել են ՆԳՆ-ի և ՊՆ-ի հատուկ նշանակության […] ...
18:52 15.07.2025
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 15-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Լուսակունք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել […] ...
18:40 15.07.2025
Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկիին հայտնում են նախարարությունից։ «Ողջունելով հանրային պաշտպանին՝ նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է, ինչի վկայությունն է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության առկայությունը: Խոսելով մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերի մասին՝ նախարարը նշել է, […] ...
18:30 15.07.2025
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համարԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...
18:02 15.07.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպությունԱյս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...