19:21 25.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետը, 2015-2017թթ. ընթացքում զբաղեցնելով նշված պաշտոնը, նույն վարչության փորձագետի՝ երբևէ փաստացի աշխատավայր չհաճախելու և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս վարձատրվելու պայմաններում, վերջինիս օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումարը։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչատնտեսական վարչության պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փորձագետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։
Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և վերականգնել են պետությանը պատճառած՝ 3 միլիոն 937 հազար 170 ՀՀ դրամ գումար վնասը։
Իրականացված համակողմանի քննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՏՄՊՊ վերահսկողության վարչության ստուգումների բաժնի նախկին պետը և նույն բաժնի նախկին գլխավոր մասնագետը, ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի՝ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու հանձնարարությամբ, ուսումնասիրել են ՍՊ ընկերությունից ստացված և կեղծված փորձարկման արձանագրությունները, որի արդյունքում, փորձարկման ենթարկված նմուշների մեջ «բուսական յուղեր»-ի առկայությունը թաքցնելու նպատակով, աղավաղել են փաստաթղթի բովանդակությունը և ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահին հասցեագրված զեկուցագրում «ճարպաթթվային կազմի պարզաբանում, բետաստերինների և տրանսիզոմերների որոշում» ցուցանիշի արժեքի անհամապատասխանության մասին դիտավորյալ որևէ տեղեկատվություն չեն ներառել, ինչպես նաև զեկուցագրում դիտավորյալ չեն ներառել եզրակացության եզրափակիչ մասում որոշ նմուշների վերաբերյալ տեղեկատվության բացակայության հանգամանքը: Արդյունքում վարչական վարույթ չի հարուցվել և չի քննարկվել տնտեսվարողներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետին և գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու միջնորդությամբ, ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...
08:41 16.07.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում ՈւկրաինայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...
08:31 16.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:21 16.07.2025
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ըՉինաստանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում կանցկացնի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը», – նրա խոսքերն է մեջբերում Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում։ Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը […] ...