




12:16 31.10.2022
Սույն թվականի հոկտեմբերի 10-ից 14-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվեց ՊՈՆՏՈՍ շաբաթ Հայաստանում, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերէի տեսչական մարմինը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՊՈՆՏՈՍ ծրագրի գործընկերները՝ Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից (Հունաստան), Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան), «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից (Վրաստան) և Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա)։
ՊՈՆՏՈՍ շաբաթն ընդգրկում էր միջոցառումների և գործողությունների լայն շրջանակ՝ երիտասարդ գիտնականների և մասնեգետների համար «Տիեզերական դիտարկումները և շրջակա միջավայրի մոնիտորինգ» թեմայով եռօրյա դասընթաց (մաս երկրորդ), դաշտային ճանաչողական այց հայաստանյան պիլոտային տարածք Սևանա լիճ, ՊՈՆՏՈՍ-ի եզրափակիչ համաժողով, պանելային քննարկում, մամլո ասուլիս և ՊՈՆՏՈՍ Հաքաթոն:
ՊՈՆՏՈՍ շաբաթին հրավիրված էին ավելի քան 100 մասնակիցներ, այդ թվում՝ քաղաքականություն մշակողներ, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն:
ՊՈՆՏՈՍ-ի եզրափակիչ համաժողով
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամրիխանյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և «Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։
«ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում օգտագործվել են Կոպերնիկուս համակարգի տվյալները և ծառայությունները շրջակա միջավայրի մոնիտորինգ և վերլուծություն իրականացնելու համար։ Մենք մշակել ենք գործիքներ և ալգորիթմներ՝ արբանյակային պատկերները վերլուծելու և տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսին է դինամիկան և ինչ կանխատեսումներ կարելի է անել: Մենք հնարավորություն ունենք արբանյակային պատկերներով գնալ 20, 30 և ավելի տարի հետ և տեսնել, թե ինչպիսին է եղել Սևանա լճի վիճակը 1980-ականներին և արդյունքում, ինչպես է այն փոխվել և ինչ կլինի հետո»,- իր խոսքում նշեց Աղավնի Հարությունյանը։
Համաժողովի ընթացքում ներկաները ծանոթացան ՊՈՆՏՈՍ ծրագրի արդյունքներին ՝ հինգ ավարտված գնահատումներին ու ՊՈՆՏՈՍ գործառնական հարթակին: Ներկայացվեցին զեկույցներ հետևյալ թեմաներով՝ Բնապահպանական խնդիրներ, դրանց գնահատումն և հանրային ներգրավվածությունը ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտության տարածքներում: ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտության տարածքներն են՝ Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը (Հայաստան), Վրաստանի ողջ առափնյա գիծը և Կոլխեթի (Կոլխեթի) հարթավայրերը (Վրաստան), Նեստոս գետը, նրա դելտան, դելտային մոտ գտնվող ափամերձ գոտին (Հունաստան) և Դնեստր գետի դելտան և հարակից գետաբերանը, լողափերը և հանգստի գոտիները Օդեսա քաղաքից մինչև Դանուբ գետի դելտա (Ուկրաինա): Չորս երկրներից հետազոտող գիտնականները, մասնավորապես՝ պրոֆեսոր Գեորգիոս Սիլեյոսը Թրակիայի Դեմոկրիտ համալսարանից, դոկտոր Իրակլի Մաչարաշվիլին Վրաստանի «Գրին Օլթերնաթիվ» հասարակական կազմակերպությունից, դոկտոր Սերգեյ Մեդինեցը Օդեսայի Ի. Ի. Մեչնիկովի անվան ազգային համալսարանից (Ուկրաինա) և դոկտոր Կարապետ Գազանճեան ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնից ներկայացրեցին հետազոտությունների նպատակներն ու արդյունքները։
Այնուհետև հաջորդեցին Հելլաս hետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնից (Հունաստան) դոկտոր Իոաննիս Մանակոսի, դոկտոր Էլեֆթերիոս Կացիկիսի և Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանից (Հունաստան) դոկտոր Նիկոլաոս Կոկկոսի զեկույցները։ Նրանք անդրադարձան ՊՈՆՏՈՍ հարթակին և ռեսուրսներին, դրա բաղադրիչներին և հնարավորություններին, այդ թվում՝ ՊՈՆՏՈՍ տվյալների խորանարդին, ՊՈՆՏՈՍ վեբ հավելվածին և ՊՈՆՏՈՍ Վեբ Աշխարհատեղեկատվական համակարգերին (ԱՏՀ): Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են PONTOS կայքում :
ՊՈՆՏՈՍ շաբաթին ներկա էին նաև Հայաստանում իրականացվող Սևծովյան ավազանի (BSB) մի շարք ծրագրերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ BSB963 Protect-Streams-4-Sea, BSB1034 The Sea of Wine, BSB1107 BeECO, and BSB1135 AGREEN: Վերջիններս կիսվեցին իրենց ծրագրերով և համապատասխան թարմացումներով:
Համաժողովն ավարտվեց պանելային քննարկմամբ և մամուլի ասուլիսով, որի ընթացքում մասնակիցները պատասխանեցին ավելի քան տասը լրատվամիջոցներից լրագրողների հարցերին:
Եռօրյա դասընթաց երիտասարդ գիտնականների և մասնագետների համար
ՊՈՆՏՈՍ շաբաթվա ընթացքում կազմակերպվել էր եռօրյա դասընթաց երիտասարդ գիտնականների, մասնագետների, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների և համալսարանականների համար։ Մասնակիցները ներկայացնում էին ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների նախարարությունները, Երևանի պետական համալսարանը, Արարատի մարզպետարանը (մարզպետարան), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և «Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Թեմաները մասնավորապես վերաբերում էին բնապահպանական խնդիրների և մարտահրավերների մոնիտորինգին, բնապահպանական խնդիրների բացահայտմանը և արբանյակային պատկերների միջոցով դրանց ուսումնասիրությանը: Դասընթացը ներառում էր ՊՈՆՏՈՍ հարթակը, ինչպես նաև տեսական և գործնական աշխատանքներ Երկրի դիտարկումների վերաբերյալ հետևյալ ուսումնասիրությունների ոլորտների համար՝ ջրի որակ, էվտրոֆիկացիա, ջրային հաշվեկշիռ, ջրի արտադրողականություն և ջրային սթրեսի ինդեքսների գնահատում, անտառածածկույթի փոփոխություններ և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության գնահատում:
Դասընթացն ավարտվեց ճանաչողական այցով ՊՈՆՏՈՍ-ի հայկական պիլոտային տարածք՝ Սևանա լիճ: Դաշտային այցելությանը մասնակցեցին և՛ վերապատրաստվողները և՛ ՊՈՆՏՈՍ թիմի անդամները:
Վերապատրաստման ռեսուրսներն ու նյութերը հասանելի են այստեղ:
ՊՈՆՏՈՍ Հաքաթոն
Հոկտեմբերի 12-13-ը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը համատեղ կազմակերպել էին ՊՈՆՏՈՍ Հաքաթոն Հայաստանի տարբեր կրթական և ակադեմիական հաստատությունների թիմերի համար:
Հաքաթոնին մասնակցում էին հինգ թիմեր (քսանյոթ ուսանող և հետազոտող), այդ թվում՝ «Libero» (Երևանի պետական համալսարան), «Ecoteam» ( ՀՀ ԳԱԱ Էկոլոգիական նոոսֆերային հետազոտությունների կենտրոն ), «ASPU PONTOS» (Հայկական պետական մանկավարժական համալսարան), «Mind Galactic» (Երևանի պետական համալսարան) և «EcoFuture» (Հայաստանի ազգային ագրարային համալսարան):
Հաքաթոնի մարտահրավերները երկուսն էին․ գեներացնել նոր գաղափարներ՝ օգտագործելով «ՊՈՆՏՈՍ» գործառնական հարթակը և օնլայն ծառայությունները/գործիքները և ներկայացնել «ՊՈՆՏՈՍ» պլատֆորմի համար օգտակար հավելված (կամ առանձին լուծում/գործիք) ստեղծելու առաջարկ՝ օգտագործելով «Կոպերնիկուս» համակարգի տվյալները։
Հաքաթոնի առաջարկվող թեմաները առնչվում էին գաղափարներին, կապված՝ կայուն զարգացման նպատակների, հողային փոփոխությունների (այն կարող է ներառել հողի ծածկույթի/հողօգտագործման տարբեր դասեր, ինչպիսիք են անտառները, մշակաբույսերը, խոտածածկ տարածքները, ջրային մակերեսները և արհեստական ծածկույթները, ինչպիսիք են ճանապարհները և շենքերը), ջրի պահպանմանը և աղտոտմանը, գյուղատնտեսական աշխատանքների (օրինակ՝ մշակաբույսերի չափի գնահատում, հողի խոնավության մասին տեղեկատվության տրամադրում և բերքատվության կանխատեսում) և կլիմայի փոփոխության հետ։
«EcoFuture» թիմի գաղափարն էր տարբեր մեքենաների և պոմպերի միջոցով մաքրել Սևանա լիճը ցիանոբակտերիայից և օգտագործել թափոնները բիոգազի արտադրման համար: Բիոգազի արտադրության համար կարող են օգտագործվել նաև Սևանի ջրհավաք ավազանից տարբեր տեսակի թափոններ։
«Ecoteam»-ի գաղափարն էր ստեղծել լողափերի գնահատման շերտ ՊՈՆՏՈՍ հարթակում, որը կարտացոլի մասնավոր և հանրային լողափերի բնապահպանական իրավիճակը: Այն կստացվի ՊՈՆՏՈՍ հարթակում գոյություն ունեցող շերտերի համադրմամբ։ Գաղափարը կաջակցի լճի տարածքում զբոսաշրջության զարգացմանը։
«ASPU PONTOS» թիմն առաջարկեց դպրոցներում ստեղծել և ներդնել արտադասարանական միջոցառումներ և դասաժամեր՝ կիրառելով ՊՈՆՏՈՍ կրթական համակարգը որպես բջջային հավելված և կայք, որտեղ աշակերտները կարող են ստանալ բնապահպանական գիտելիքներ և տեղեկատվություն (նմանատիպ համակարգեր են «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, «Իմ դպրոց», «Սոլոլըրն» համակարգերը)։
«Libero» թիմն առաջարկեց Սևանա լիճը մաքրել երկու եղանակով՝ օգտագործել ցիանոֆագ վիրուսներ ցիանոբակտերիաների ոչնչացման համար և իրականացնել ֆիզիկական մաքրում հետագա օգտագործման համար: Թիմն առաջարկեց նաև բարելավել ՊՈՆՏՈՍ հարթակը՝ ավելացնելով մեթանի արտանետումները գրանցող գործիքը:
«Mind Galactic» թիմի գաղափարն էր կառուցել խողովակաշար ամբողջ Սևանա լճի երկայնքով, կոյուղաջրերը մղել խողովակաշարի մեջ, իրականացնել քիմիական և կենսաբանական մաքրում, հետո նոր ջուրն ուղղել դեպի լիճ:
ՊՈՆՏՈՍ ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել «PONTOS» կայքում: Հետաքրքրված անձինք կարող են նաև ուղիղ կապ հաստատել ՊՈՆՏՈՍ թիմի հետ՝ [email protected] հասցեով:
«Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ՊՈՆՏՈՍ 30 ամսյա ծրագիրը ֆինանսավորվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 թթ. ծրագրի կողմից: ՊՈՆՏՈՍ-ը գիտնականներին, քաղաքականություն մշակողներին, քաղաքացիներին և այլ շահառուներին հասանելի է դարձնում Սևծովյան տարածաշրջանի շրջակա միջավայրի վերաբերյալ ԵՄ Կոպերնիկուս տիեզերական դիտարկման համակարգի տեղեկատվությունը:
Այն օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները՝ ինքնաշխատ կերպով Կոպերնիկուսի տվյալները ձեռք բերելու համար, դրանք ինտեգրում է ազգային կամ տարածաշրջանային ենթակառուցվածքներին՝ տվյալների հավաքագրման և մշակման համար, և տրամադրում է Սևծովյան և շրջակա միջավայրի մոնիտորինգի ծառայություններ անդրսահմանային, ստանդարտացված և միատարր ձևով: Շրջակա միջավայրի մոնիտորինգի մշակված համակարգը փորձարկվում է Հայաստանի, Հունաստանի, Վրաստանի և Ուկրաինայի պիլոտային տարածքներում:
19:34 09.07.2025
49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության19:24 09.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...
19:16 09.07.2025
Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...
19:09 09.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածելՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության զգալի առաջընթացը՝ հիմնված ընդհանուր արժեքների հանձնառությանը։ Ողջունել են 2025թ. հունիսի 29-ից 30-ը Եվրոպական միության արտաքին գործերի և […] ...
19:00 09.07.2025
«Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթել է նվազագույն հաշվով․ Չեմպիոնների լիգաՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոան» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստին»։ Չեմպիոնների լիգայում «Նոայի» պատմության մեջ առաջին գոլը 68-րդ րոպեին խփել է Իմրան Ուլադ Օմարը։ Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին՝ Պոդգորիցայում։ ...
18:54 09.07.2025
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ըԱյս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ […] ...
18:48 09.07.2025
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։ Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ […] ...