19:13 02.11.2022
Արևմտյան երկրներից Ուկրաինային մատակարարվող զենքերը հայտնվել են Եվրոպայի սև շուկաներում։ Այս մասին նոյեմբերի 2-ին գրել է իսպանական ABC թերթը։
Նշվում է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրների անօրինական գործող շուկաներում հայտնվել են նախկինում Կիև տեղափոխված ֆիննական զենքեր։ Այս կապակցությամբ մտահոգություններ են հնչել Եվրոպոլի (Եվրամիության ոստիկանական ծառայություն) և Ինտերպոլի ղեկավարություններից։
Զենքի ծավալն ու անունը չի բացահայտվում՝ գաղտնի տվյալներ չհրապարակելու համար։ Միևնույն ժամանակ Հելսինկիի իրավապահ մարմինները նկատել են Կիև տեղափոխված զենքի որոշ նմուշներ հենց Ֆինլանդիայի սև շուկաներում։
Իսպանացի լրագրողները ենթադրում են, որ Կիևին հանձնված զենքի պատմությունը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի իմիջի վրա և ազդել Եվրամիության երկրների շահերի վրա՝ Ուկրաինայի վերականգմանն ուղղված, ինչպես նաև բացասաբար կանդրադառնա երկրի՝ ԵՄ մտնելու հեռանկարների վրա։
Մինչ այս՝ հոկտեմբերի 30-ին, Ֆինլանդիայի Կենտրոնական քրեական ոստիկանությունը հայտնել էր, որ երկրում հանցագործները ստանում են զենքեր, որոնք մատակարարվել են Ուկրաինային։ Գերատեսչությունում նշել են, որ խոսքը ինքնաձիգների մասին է։ Նշվել է, որ Ուկրաինայից Ֆինլանդիա մաքսանենգության ուղիներ են հաստատվել։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ-ը վերսկսել է ստուգումները Ուկրաինայում՝ զենքի առաքումները հետևելու նպատակով։ Երկրի իշխանությունները մտահոգություն են հայտնել, որ զենքը կարող է հայտնվել «սխալ ձեռքերում»։
20:08 03.07.2025
Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըԿիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...
20:00 03.07.2025
«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունըԿատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...
19:48 03.07.2025
Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանությունՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
19:42 03.07.2025
TRICOLOR Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում երթևեկությունը կդադարեցվիԵրևանում հուլիսի 4-ին և 5-ին անցկացվելիք TRICOLOR Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից […] ...
19:30 03.07.2025
Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ MarcaԻսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...
19:21 03.07.2025
Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումներըՀուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...