Լարիսա Ալավերդյանը ԼՂ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չի ակնկալում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22.09 oC

Լարիսա Ալավերդյանը ԼՂ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չի ակնկալում

14:29 14.08.2018

«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, քանի որ բանակցային սեղանին, ըստ էության, դրված են նույն Մադրիդյան սկզբունքները, ինչն ավելի շատ հակաղարաբաղյան փաստաթուղթ է»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի տեսակետ է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նրա պնդմամբ՝ այդ փաստաթղթի հիմքը դրվել է դեռևս 1992 թվականին, երբ հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց՝ ավելի բարձր ինքնավարության կարգավիճակով: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձևավորված այդ մոտեցումը, ըստ Լարիսա Ալավերդյանի, դրվել է Մադրիդյան փաստաթղթի հիմքում, ու նրան հաջորդած երկու նախագահները պարզապես աշխատել են խիստ և կոշտ մերժել այդ սկզբունքը՝ պնդելով, որ Արցախը չի կարող որևէ կերպ ենթարկվել Ադրբեջանին, քանի որ երբևիցե չի եղել Ադրբեջանի մաս: Ալավերդյանի խոսքով՝ փաստաթղթի մեջ ստորակետ չի փոխվել:

«Ադրբեջանը որևէ ձևով չի փոխում իր կեցվածքը և հետաքրքիր քայլեր է անում, Նախիջևանի մոտ է սկսում աշխատել: Այսինքն՝ այս առումով մենք չունենք դրական տեղաշարժ»,- եզրահանգել է Ալավերդյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ թեև իշխանափոխությունից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդիպել են, սակայն որևէ նոր խոսք չի ասվել, ու, ըստ էության, արցախյան գործընթացը մնում է նույն կարգավիճակի մեջ, որում եղել է:

Ալավերդյանի համոզմամբ՝ չկա այնպիսի խնդիր, որ լուծում չունենա, ու հայկական կողմը պետք է լցվի համբերությամբ ու աշխատի գտնել լուծման բանաձևը: Նա վստահ է, որ հայկական կողմը հաղթելու է, եթե գտնի լուծման գրագետ տարբերակ: Ըստ նրա՝ պետք է բանակցային սեղանին դնել ոչ թե ինքնորոշման հարցը, այլ ցեղասպանությունից ինքնապաշտպանության միջոցով փրկվելու, ապրելու իրավունքի հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP