23:27 08.11.2022
116 կիլոգրամ քաշով Մեծ Բրիտանիայի բնակչուհին կորցրել է քաշի կեսից ավելին և դարձել բոդիբիլդեր այն բանից հետո, երբ գնացել է Լոնդոն և չի տեղավորվել մետրոյում նստատեղի վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
30-ամյա Հաննա Սքոֆիլդը պատմել է, որ ինքը միշտ շատ քաղցրավենիք, շոկոլադ և ուտելիք է ուտում:
«Այս ամենը, իհարկե, լավ է, եթե գիտեք չափը: Բայց ես վստահ չեմ, որ ես հասկաում էի այս բառի իմաստը », – ասում է կինը այն մասին, թե ինչպես է սնվել նախքան նիհարելու մասին որոշում կայացնելը:
2018 թվականին Լոնդոն կատարած ճանապարհորդության ժամանակ նա նկատել է, որ շնչահեղձ է լինում և կյանքում առաջին անգամ ստիպված է եղել գնել 54 չափսի տաբատ։ Հենց այդ ժամանակ աղջիկը վճռականորեն որոշել է փոխել իր կյանքը։
Բրիտանացին սկսել է շաբաթական հինգ անգամ մարզվել, առողջ սնունդ օգտագործել ու նիհարել 59 կիլոգրամով։ Բացի դրանից, նա սկսել է հետաքրքրվել բոդիբիլդինգով և այժմ մասնակցում է մրցույթների։ Փոփոխությունները չավարտվեցին նրա արտաքինով. նիհարելուց հետո Սքոֆիլդը ծանոթացավ սիրելիի հետ և աշխատանքային դիրքի բարելավում ունեցավ:
«Քանի դեռ իսկապես չեք հասկանում սննդային արժեքը և չգիտեք, թե կոնկրետ արտադրանքում քանի կալորիա կա, դուք չեք կարողանա քաշի կորստի վստահ ճանապարհ սկսել», – ասում է Սքոֆիլդը:
Նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, նա խորհուրդ է տալիս գիտակցել, որ նպատակին հասնելու միակ խոչընդոտը հենց մարդն է և նրա՝ ամբողջ ուժով աշխատելու ցանկության բացակայությունը։ Աղջիկը կարծում է, որ փոփոխությունները հնարավոր են միայն նրանց համար, ովքեր պատրաստ են ամբողջ պատասխանատվությամբ ու նվիրումով աշխատել:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...