08:43 09.11.2022
Միացյալ Նահանգների բնակչուհին ուրախ է նշել իր 101-ամյակը ընտանիքի հետ՝ գարեջրով ու պարելով և բացահայտել իր երկարակեցության պարզ գաղտնիքը։ Երամադրությունը բարձր պահելու նրա անսովոր միջոցի մասին գրում է NBC 15-ը։
Մերի Ֆլիպը վերապրել է Մեծ դեպրեսիան, մի քանի պատերազմներ, ծնել է վեց երեխա և մինչ օրս պահպանում է իր խելքն ու հումորի զգացումը: Նա ծնվել է 1921 թվականին և իր մանկությունն անցկացրել Իլինոյսում։ Ամերիկուհին վաղաժամ կորցրել է մորն ու քրոջը, իսկ 15 տարեկանում մնացել է միայնակ։ 18 տարեկանում Ֆլիպը տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ նա ամուսնացել և ապրել է ռանչոյում:
Երբ կինը հղիացել է իր առաջնեկով, որոշել է վերադառնալ ԱՄՆ և կրթություն ստանալ տեսողական արվեստում։ Ֆլիպի տաղանդներն ի հայտ են եկել Չիկագոյի արվեստի ինստիտուտի ամերիկյան արվեստի դպրոցում:
«Ես իսկապես սիրում եմ նկարել: Եվ ես կարողացա հասկանալ, որ թղթի կամ կտավի վրա իրերն այլ կերպ են թվում, քան իրականում։ Ուստի ես ստիպված էի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի սովորեի իրականությունը փոխանցել: Ժամանակ պահանջվեց, բայց ես ուրիշ բան չունեի անելու, քան երեխաներ մեծացնելը»,- կատակել է հարյուրամյա կինը:
Ֆլիպի խոսքով՝ իր երկար կյանքի գաղտնիքը տեկիլայի հանդեպ սերն է և ինքն իր վրա ծիծաղելու կարողությունը։ Իր ծննդյան օրը նա գարեջուր է խմել ու սկսել պարել՝ կատակով սպառնալով հյուրերին, որ պատրաստվում է պարել սեղանի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եկատերինբուրգից 103-ամյա Զոյա Մոտորինան, ով պատրաստվում է նշել իր հաջորդ ծննդյան օրը, բացահայտել է երկար կյանքի իր գաղտնիքը։ Կինը պնդում է, որ երբեք չի չարաշահել ալկոհոլը և չի կերել անառողջ սնունդ։
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...