ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

15:09 11.11.2022

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ձեռնարկած բազմաթիվ քայլերն՝ ուղղված տարաձայնությունների հարթմանը: Այս մասին նշել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարվա կապակցությամբ արված հայտարարությունում։

«Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ ԵՄ-ն երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամանքի էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքի հետագա անհարկի կորուստը և վնասները», – Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշված է հայտարարությունում։

Դիվանագետը շեշտել է, որ չնայած բանակցությունները բարդ են, սակայն կարևոր է համաձայնեցնել հետագա քայլերը:

«Եվրոպական Միությունը նաև ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում երկարատը և կայուն խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության», – գրել է Պիտեր Ստանոն:

Հայտարարությունում նաև կողմերին կոչ է արվում մեղմել հռետորաբանությունը և չսրել լարվածությունը:

«Դեռևս փխրուն միջավայրում, վերջին 30 տարիների վերքերը դեռ չբուժված, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ՝ զերծ մնալով միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից, ինչպես նաև ռազմական սադրանքներից և գործողություններից», – գրված է ԵՄ հայտարարությունում:

Դիվանագետը շեշտում է, որ ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ մասնակցությունը խնդիրների կարգավորման գործընթացում:

«ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունն՝ արձագանքելով երկու կողմերի ցանկությանը և նրանց աջակցելով չլուծված բոլոր հարցերի համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքում, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի անձնական ջանքերի, ինչպես նաև ԵՄ այլ մեխանիզմների միջոցով», – նշվում է հայտարարությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:24 04.07.2025

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

18:17 04.07.2025

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

SHANTNEWS

18:00 04.07.2025

SHANTNEWS

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

17:55 04.07.2025

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պատմել է Ռոնալդուի առատաձեռնության մասին

«Ռեալի» նախկին դարպասապահ Կիկո Կասիլյան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի առատաձեռնության մասին։ «Ռոնալդուն ֆենոմեն է, բացառիկ անհատականություն։ Նա օգնում է նույնիսկ ակադեմիայի երեխաներին։ Խնդրեք նրանից ցանկացած բան՝ նա կհամաձայնի։ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային հավաքի ժամանակ Ռոնալդուն ամբողջ անձնակազմին՝ ֆիզիոթերապևտներին, անվտանգության աշխատակիցներին և մյուս բոլորին, նվիրել է նոր iPhone-ներ և Apple Watch-եր։ Նա միշտ գնահատում և շնորհակալություն է հայտնում […] ...

BACK_TO_TOP