Վարչապետը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Վարչապետը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

18:11 16.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով, թե որ դեպքում է Հայաստանը պատրաստ շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

«Ռուսական դիրքորոշումը ընդունելն է պատճառը, որ առաջ ենք քաշում ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018 թվականին, հիմա էլ կարծում ենք , որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը։ Խոսքը Լեռնային Ղարաբաղի հայերի մասին է։ Հույս ունենք, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Այն, որ համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցը օրակարգից հանելուն։

Եթե այս խնդիրը լուծում ենք, իհարկե, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով տարածարջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ վարչապետը նշել է, որ եթե Ադրբեջանի համար կոմունիկացիաների բացման հարցը էսկալացիա փնտրելու հարց չէ, ապա հարցը կարելի է համարել լուծված։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP