ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր» տեղեկագիրը

15:43 17.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության լեզվի կոմիտեն հրապարակել է «Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը, որտեղ ամփոփ ներկայացվել է տվյալ ժամանակահատվածի լեզվավիճակը:

ՀՀ լեզվի կոմիտեն արձանագրել է, որ շարունակում է ապահովել մեր երկրի ողջ տարածքում պետական լեզվի գործառելու բացառիկ իրավունքի իրացումը և ազգային փոքրամասնությունների լեզուների՝ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքների պաշտպանությունը:

Այս գործընթացը ենթադրում է տեղեկույթի մշտական հավաքում ու մշակում, պահանջում և միաժամանակ հնարավորություն է ընձեռում՝ հասարակությանը տրամադրելու առկա լեզվավիճակին առնչվող ամփոփ տեղեկություն:

Տեղեկագրի պատրաստման աշխատանքները ղեկավարել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Հեղինակային խումբը կարևորել է տեղեկությունների ընտրանքի հարցը։ Տեղեկագիրը կազմվել է՝ սահմանելով չափորոշիչներ, որոնցից առաջնայինը ժամանակատարածականն է։

Տարածական առումով նյութը ներառում է Հայաստանը, Արցախը և Սփյուռքը։ Աշխատանքում առաջնայնությունը վերապահվել է իրողությունների և գործընթացների լեզվաքաղաքական կողմին, հաշվի են առնել նաև պետական քաղաքականությանն ուղղակիորեն չառնչվող դեպքերը։

Տեղեկագրում զետեղված յուրաքանչյուր տեղեկույթին կից տրված է ՔյուԱռ ծածկագիր (QR code), որն ապահովում է տեղեկույթի հավաստիությունը։

Աղավաղումներից խուսափելու նպատակով ներկայացված են հրապարակային խոսքի և տեքստերի մի շարք մեջբերումներ (իրավական փաստաթղթեր, հոդվածներ, ելույթներ, անոտացիաներ և այլն)։ Հենց այդ նկատառումով չեն թարգմանվել, այլ տառադարձվել ու բացատրվել են այս պահին հայերեն համարժեք չունեցող որոշ օտար բառեր։

Տեղեկագրից կարելի է տեղեկանալ, որ Լեզվի կոմիտեն 2019-2021 թթ․ և 2022 թ․ առաջին կիսամյակում մշտադիտարկել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների ու հաղորդումների, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի նիստերի լեզուն։ Մշտադիտարկման արդյունքները վերլուծվել են գրական հայերենի կանոններից շեղումներն արձանագրող ամփոփագրերում։ Կազմվել և հասցեատերերին է ուղարկվել 84 ամփոփագիր։

Կոմիտեի կայքում, ֆեյսբուքյան էջում, տարբեր թերթերում, ամսագրերում ու կայքերում հրապարակել է լեզվական տարաբնույթ խնդիրներին ու տարածված լեզվական սխալներին, հայկական և թարգմանված գեղարվեստական ֆիլմերի, մուլտֆիլմերի լեզվին անդրադարձող շուրջ 300 հոդված ու թղթակցություն։

Հայերեն նոր բառերի էլեկտրոնային շտեմարան կազմելու նպատակով Լեզվի կոմիտեում մուտքագրվել է շուրջ 20 000 բառահոդված։ Մուտքագրվել է նաև էլեկտրոնային տերմինային շտեմարանի 10 000 բառային միավոր։

Ամենամսյա պարբերականությամբ Լեզվի կոմիտեն հրապարակել է հորդորակներ։ Դրանք օտար բառերի հայերեն համարժեքների ցանկեր են, լեզվական սխալների, շփոթությունների վերլուծություններ։ Հորդորակներն ուղարկվում են պետական կառավարման մարմիններին, Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների։ Այս ցանկերն ու վերլուծությունները զետեղվում են կոմիտեի կայքում և սոցիալական էջերում։ Օտար բառերի (մոտ 1000 միավոր) հայերեն համարժեքների ցանկերը կարելի է տեսնել կայքի «Օտար բառեր» բաժնում:

Նշվում է նաև, որը ՀՀ կառավարության հնգամյա (2021-2026 թթ.) ծրագրով կդիտարկվեն Հայաստանում արևմտահայերենին հատուկ կարգավիճակ տալու օրենսդրական հնարավորությունները: Նախատեսվում է կազմակերպել արևմտահայերենի պահպանությանն ուղղված կրթական և գիտական միջոցառումներ, որոնց շնորհիվ ամրապնդվելու է արևմտահայերենի կարգավիճակը բարձրագույն կրթության, հանրակրթական և լրացուցիչ ուսումնական ծրագրերում:

Տեղեկագրում անդրադարձ է արվում նաև Սփյուռքում հայերենի դասավանդման նպատակով տարբեր համայնքներում ստեղծված առցանց հարթակներին և հաստատություններին, արտերկրում գործող հայագիտական կենտրոններին, ինչպես նաև հայերենի պահպանությանն ու զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:

Հատուկ շեշտադրվել են լեզվաքաղաքական հարաբերությունները՝ դրանք դիտարկելով ազգային և պետական փոխհարաբերությունների համատեքստում:

Ներկայացվել է նաև հայերենի թվայնացման գործընթացը:

«Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լեզվական կյանքի ուրվագծային պատկեր (2019-2022 թթ.)» տեղեկագիրը զետեղված է Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP