19:39 17.11.2022
Հայաստանում 2023 թ.-ից փուլային տարբերակով կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը, պետությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար, Երևանի Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ են ճանաչվել: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստին:
Հայաստանում 2023-ից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը, ըստ ֆինանսների նախարարի, թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր և գործիքակազմ`ֆիզիկական անձանց եկամուտների և դրանցից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունները ինքնուրույնաբար կատարելու համար: Հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից:
էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով նախնական շրջանում մարդկանց համար դժվար կլինի առանց կողմնակի օգնության լրացնել իրենց հայտարարագրերը: Ուստի, ըստ նախարարի, հաշվապահական ընկերությունների համար այստեղ նոր բիզնես հնարավորություններ են բացվում: Վարչապետը հավելեց, սակայն, որ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքի մեծ մասն անելու է և քաղաքացիների համար այս համակարգը պետք է հարմարավետ դարձնել, որպեսզի լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտություն չլինի: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշեց, հայտարարագրերը, որոնք ներկայացվելու են ռեզիդենտ քաղաքացիների կողմից, ամբողջությամբ գաղտնի են լինելու և պաշտպանվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգային համակարգերով: Նախագիծն ընդունվեց:
Հաջորդ նախագծով կառավարությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի ծրագրի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն և Թալին-Լանջիկ ճանապարհահատվածների շինարարությունն ավարտելու համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...