18:12 18.11.2022
Նոյեմբերի 17-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել ջրային պարեկային ծառայություն ստեղծելու, պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ ընտրելու և նրանց վերապատրաստելու թեմաներով քննարկում:
Ներկա էին արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը և այլք։ Նրանք ապագա պարեկներին ներկայացրին նոր ստեղծվող ծառայության առանձնահատկություններն ու կարևորությունը։ Մանրամասնեցին նաև ջրային պարեկների գործառությունները, ինչպես նաև ջրային պարեկ դառնալու կարգը։
«Ներկայումս քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը: Մշակվել է համապատասխան հայեցակարգ: Ջրային պարեկային ծառայությունը լինելու է մասնագիտացված ծառայություն՝ պարեկային ծառայության կազմում: Պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն»,-նշեց արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի գործընկերների հետ։ Ուսումնառությունից հետո պարեկային ծառայությունը կհամալրվի համապատասխան հմտություններով օժտված մասնագետներով, որոնք էլ Սևանա լճում կիրականացնեն ջրային պարեկություն:
«Ըստ էության, ջրային պարեկությունը ենթադրում է ՀՀ ջրային տարածքների, հիմնականում՝ Սևանի ամբողջական ծածկվածությունը: Խոսքը ոստիկանական ծածկվածության մասին է, ինչը ենթադրում է, որ տվյալ տարածքներում լիարժեք ապահովվելու է հասարակական կարգ և հասարակական անվտանգություն, ինչպես նաև իրականացվելու է հանցավորության դեմ պատշաճ պայքար»,-ասել է ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը:
Ըստ ծրագրի՝ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում կգործեն ջրային պարեկների խմբեր:
«Այս պահին հայտերի ընդունման փուլում ենք և այդ շրջանակում կրթահամալիրում փորձեցինք սովորողներին հաղորդակից դարձնել այդ ամբողջ գործընթացին, ներկայացնել այն բոլոր մանրամասները, որոնք նրանց հետաքրքրում են և անհրաժեշտ են վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից: Կարծում եմ, որ կունենանք բավական թվով դիմորդներ»,-ներկայացրել է արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Ջրային պարեկային ծառայության համար դիմորդները կանցնեն առանձնահատուկ վերապատրաստումներ, որոնց շնորհիվ ձեռք կբերեն բարձր պատրաստվածություն և մասնագիտացված ծառայության համար անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:
«Ջրային պարեկության ծառայության գործարկումը բարդ փուլային-անցումային շրջան է նախատեսում՝ սկսած անձնակազմի ընտրությունից: Անձնակազմը ընտրվելու է գործող պարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողներից, ինչպես նաև այս պահին կրթահամալիրում սովորողներից: Ջրային պարեկների շարքերում պետք է լինեն հատուկ ընտրված, համապատասխան ծառայողներ: Ծառայությունն իր մեջ ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու և սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ»,-նշել է ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Այսպիսով, սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև Հայաստանի ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...