ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին ՀՄԿ անձնակազմի մասնակցության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին ՀՄԿ անձնակազմի մասնակցության արդյունքները

22:42 18.11.2022

Նոյեմբերի 6-18-ը Շարմ էլ Շեյխում կայացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրների ազգային պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլն։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Այս տարի լրանում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ընդունման 30-ամյակը (UNFCCC)։

COP27-ի աշխատանքներին մասնակցում էին նաև ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
Համաժողովի ընթացքում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են մի շարք միջոցառումների, մասնավորապես՝

Նոյեմբերի 9-ին ՄԱԶԾ-ի կողմից COP27-ի շրջանակներում կազմակերպված «Ազգային մակարդակով ներդրումների իրականացում․ նորարարություն և տեխնոլոգիա՝ բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում» թեմայով միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են կլիմայական գործողությունների առաջխաղացման տեսլականը և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները և ակնկալվող արդյունքները (որոնք վերաբերում են Ազգային սահմանված ներդրումների իրականացման պլանին (NDC 2021-2030), Ազգային հարմարվողականության պլանին, ՄԱԿ Կայուն զարգացման նպատակներին)։ Քննարկման արդյունքում կարևորվել է Ճապոնիայի լրացուցիչ բյուջեի կողմից ֆինանսավորվող ծրագրի նշանակալի դերը Հայաստանում հիդրոօդերևութաբանական նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների ներդրման գործում։

Մասնակցություն COP27 համաժողովի շրջանակներում ՄԱԶԾ կողմից Հայաստանում իրականացվող ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ընդունելությանը։

Միջոցառումը նվիրված էր Փոքր դրամաշնորհների ծրագրի 30-ամյա գործունեությանը՝ ընդգծելով գործընկերության և ֆինանսավորման կարևոր դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Կլիմայական համայնքային լուծումներ կայուն զարգացման համար» գլոբալ հրատարակությունը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր «Հարմարվողականության բարձրացմանը միտված կլիմայագիտական տեղեկատվություն» թեմային։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՕԿ-ի, Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF), ինչպես նաև ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում քննարկվեց դեռևս նախորդ համաժողովի (COP26, Glasgow) ընթացքում մեկնարկած «Կլիմայագիտական տեղեկատվություն՝ կլիմայի ոլորտում գործողությունների համար» նախաձեռնության շրջանակներում Կանաչ կլիմայի հիմնադրամի և ՀՕԿ-ի կողմից գործարկված գործիքակազմը։ Վերջինս շահագրգիռ կողմերին կօգնի կլիմայագիտական տեղեկատվությունը հարմարվողականության բարձրացմանը միտված ներդրումների, ծրագրերի և քաղաքականության մեջ ինտեգրելու գործընթացում։ Այս ռեսուրսները ներառում են կլիմայական տեղեկատվության առցանց հարթակ (CIP)՝ աշխարհի ցանկացած վայրի համար կլիմայի փոփոխության վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով և նախապես հաշվարկված կլիմայական բազմաթիվ ցուցիչներին հեշտ հասանելիությամբ՝ հիմնված կլիմայագիտության անցյալի, ներկայի և ապագայի համադրության արդի կարգավիճակի վրա։ Հաջորդ փուլով նախատեսվում է կարողությունների զարգացման, գործնական- տեխնիկական հզորացման և առցանց ռեսուրսի ստեղծման միջոցով աջակցություն տրամադրել շահագրգիռ կողմերին՝ ավելի լայն հեղինակավոր մեթոդների, գործիքների և կլիմայի մասին տեղեկատվության հեշտ հասանելիության ապահովման համար:

Մասնակցություն «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների արդյունավետ ֆինանսավորման համար տվյալների բազայի ամրապնդում» խորագրով միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա էին Հյուսիսային զարգացման ֆոնդի (NDF), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի (ECMWF), ՄԱԶԾ (UNDP)-ի տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան SOFF-ի (Սիստեմատիկ դիտարկումների ֆինանսավորման գործիք) Ղեկավար կոմիտեի համանախագահ Հենրիկ Ֆրանկլինը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը։ Հանդիպման ընթացքում ամենաքիչ զարգացած երկրներում և զարգացող փոքր կղզի-պետություններում եղանակի և կլիմայի դիտարկումների երկարատև բացակայության հետ կապված առկա խնդիրների լուծման նպատակով ներկայացվեց նոր մեխանիզմ: Միջոցառումը նաև հնարավորություն կտա նոր հովանավորներին SOFF Միավորված ազգերի կազմակերպության բազմադոնոր հավատարմագրային հիմնադրամում ֆինանսական ներդրումներ կատարելու համար։

 Մասնակցություն ՀՕԿ-ի կողմից կազմակերպված «Եղանակային և կլիմայական տվյալներին վերաբերող խնդիրների կարգավորում՝ ավելի արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնելու նպատակով» միջոցառմանը։

Մասնակցություն ՀՕԿ կողմից կազմակերպված «Գլոբալ կլիմայական դիտարկումների համակարգի իրականացում», «Վաղ նախազգուշացման և վաղաժամ գործողությունների ընդլայնում աղետների և կլիմայի ռիսկերի համապարփակ կառավարման միջոցով» և «ՀՕԿ-ի կողմից գործարկվող ջերմոցային գազերի մոնիթորինգի ենթակառուցվածք՝ հետևանքների մեղմանն ուղղված պարտավորությունների շրջանակի ընդլայնման համատեքստում» խորագրերով միջոցառումներին։ Փարիզյան համաձայնագրի իրականացումը Կողմերից և այլ շահառուներից պահանջում է ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումներից առաջացած հետևանքների մեղմանն ուղղված միջոցներ՝ հիմնվելով առկա լավագույն գիտական ապացույցների վրա: Երեք կարևորագույն ջերմոցային գազերի՝ CO2, CH4 և N2O-ի մթնոլորտային կոնցենտրացիաներն առաջանում են մարդածին և բնական գործընթացների արդյունքում, իսկ նշված գործընթացների մի մասը քանակական լիարժեք վերլուծության չի ենթարկվում և հետևաբար չի վերծանվում։ Սա կարող է հանգեցնել չթիրախավորված կամ զգալիորեն հետաձգված/ուշացած մեղմացնող գործողությունների։ Համագործակցելով ջերմոցային գազերի մոնիթորինգի ավելի լայն համայնքի հետ՝ ՀՕԿ-ը մշակում է գլոբալ ենթակառուցվածքային հայեցակարգ, որը բոլոր Կողմերին կանոնավոր հիմունքներով ժամանակին տեղեկատվություն կտրամադրի ջերմոցային գազերի մակարդակների և զուտ հոսքերի աշխարհագրական բաշխման վերաբերյալ՝ մեղմացման գործողությունների խթանման նպատակով։ Ենթակառուցվածքը բաղկացած կլինի CO2-ի, CH4-ի և N2O-ի գլոբալ դիտարկման ինտեգրված համակարգից՝ ինչպես մակերևութային, այնպես էլ տիեզերական հարթակների կիրառման կարողությամբ և մի շարք մոդելավորման/ասիմիլիացիոն համակարգերից, որոնք օպտիմալ կերպով կհամատեղեն դիտարկումներն ու մոդելները՝ ավելի բարձր ճշգրտության արտադրանք ստեղծելու համար:

 Մասնակցություն «Կլիմայական ռիսկերի կառավարում, դիմակայունության բարձրացում․ վաղ ազդարարման համակարգեր բոլորի համար» միջոցառմանը։
 Հանդիպում երիտասարդների և երեխաների հետ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազամակերպած միջոցառման շրջանակներում։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև երկկողմանի հանդիպումներ՝
Հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ
ՀՕԿ մի շարք ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՕԿ առաջին փոխնախագահ, Արգենտինայի ազգային օդերևութաբանական ծառայության տնօրեն Սելեստե Սաուլոյի, SOFF-ի (Սիստեմատիկ դիտարկումների ֆինանսավորման գործիք) տնօրեն Մարկուս Ռեպնիկի, ՀՕԿ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Յոհան Ստենդերի, Աղետների ռիսկի նվազեցման և հանրային ծառայությունների բաժնի տնօրեն Կիրիլ Հոնորեի, գիտական հարցերով պատասխանատու Ամիր Դելժուի, Ենթակառուցվածքների դեպարտամենտի գիտության գծով պատասխանատու Օկսանա Տարասովայի հետ։
Մետեո-Ֆրանս ինտերնեյշնլ կազմակերպության նախագահ Պատրիկ Բենիչուի հետ։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջակա միջավայրի կառավարման խմբի տնօրեն, Կլիմայի փոփոխության գրասենյակի տնօրեն Ակիհիրո Միյազակիի հետ։
ՀՕԿ ներկայացուցիչների և Մետեո-Ֆրանս ինտերնեյշնլ կազմակերպության նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը, իրականացնել համատեղ գիտատեխնիկական ծրագրեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

09:50 08.07.2025

Քննարկվել են Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 7-ին հանդիպեց ԱԻՀ մշակույթի նախարար Էլիսսո Բոլքվաձեի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Աջարիայի և ՀՀ մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

09:40 08.07.2025

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

09:25 08.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

09:11 08.07.2025

Հրդեհ Բամբակաշատ գյուղում

Հուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

BACK_TO_TOP