11:50 23.11.2022
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել են Բյուրականի 45-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնի է դարձել, որ նա թմրամիջոցը ձեռք է բերել Բյուրականի 39-ամյա մի բնակչից և պետք է փոխանցեր Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում բնակվող 48-ամյա ազգականին:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Նոյեմբերի 15-ին իրավապահները խուզարկեցին և՛ բյուրականցու, և՛ ղազարավանցու բնակության վայրերը։ Ղազարավանում հայտնաբերվեց կանեփանման բույս, իսկ Բյուրականում կային կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 260 գրամից ավելի քաշով, կիսաչոր կանեփանման 24 բույս, 2 կաթուցիչ, նաև պայթուցիկ նյութ՝ քուղով: Նրա հայտնածով՝ կանեփն ինքն էր ցանել ու մշակել, նաև թմրանյութն իրացրել էր համագյուղացի 45-ամյա տղամարդուն, որին Արտաշատի ոստիկանները ձերբակալել էին նախորդ օրը։ Բյուրականցի տղամարդը կալանավորվել է։
Ապօրինի թմրաշրջանառության ևս մեկ դեպք Աշտարակի ոստիկանները բացահայտեցին նոյեմբերի 18-ին՝ այս անգամ Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ ուժեղացված ծառայություն իրականացնելիս: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Երևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ բացահայտումը նոյեմբերի 21-ին էր: Իրացնելով օպերատիվ տվյալները` Աշտարակի Ղազար Փարպեցու փողոցում Աշտարակի քրեական հետախույզները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացած հետքերով կաթուցիչ:
Բոլոր դեպքերով նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
15:38 07.07.2025
Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային […] ...
15:30 07.07.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամոր համայնքի 39-ամյա բնակիչը պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ մեծամորցու կիսակառույց շինությունից և տնամերձ հողամասից հայտնաբերվել է մոտ 74 գրամ յուրահատուկ սուր հոտով կանեփանման զանգված։ 39-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել […] ...
15:19 07.07.2025
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղարՀանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...