18:10 23.11.2022
Պերմի Լենինյան շրջանային դատարանը սկսել է քննել ուսանողի գործը, ով փորձել է կես միլիոն ռուբլի ստանալ համալսարանում տեղի ունեցած հրաձգության պատմությունից, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանում։
Նոյեմբերի 23-ին Պերմի Լենինյան շրջանի դատարանը սկսել է քննել Պերմի պետական համալսարանի նախկին ուսանող Ալեքսանդր Կալինինի դեմ գործը, որը մեղադրվում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159.2 հոդվածի 3-րդ մասով «Խարդախություն վճարումներ ստանալիս»: Երիտասարդը ստացել է 500 հազար ռուբլի փոխհատուցում՝ ձևացնելով, թե վիրավորվել է 2021 թվականի սեպտեմբերին համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ութերորդ մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ցած նետվելիս իբր վնասել է ոտքը։ Ավելի ուշ սուտը բացահայտվել է, երիտասարդը մարզային դատարանում «Բեկմանսուրովի գործով» հարցաքննության ժամանակ հաստատել է, որ քննիչին իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։
«ՌԴ Քրեական օրենսգրքի 159.2 հոդվածի 3-րդ մասով մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, ուստի գործը, հավանաբար, բավականին արագ կքննվի»,- ասել են դատարանից։
Կալինինը Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Պերմի ինստիտուտի ուսանող է, նրան հեռացրել են պետական համալսարանից։ Նրան սպառնում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ հարկադիր աշխատանք, կամ մինչև 6 տարի ազատազրկում։
Անցյալ տարի մարզային սոցապ նախարարությունը դաշնային բյուջեից վեց զոհերի ընտանիքներին օգնություն էր ցուցաբերվել 1 միլիոն ռուբլու չափով, տուժածներին՝ 200 հազար ռուբլուց մինչև 400 հազար ռուբլի՝ կախված առողջությանը հասցված վնասի աստիճանից։ Մարզային կառավարության պահուստային ֆոնդից մահացածների ընտանիքներին տրամադրվել է 1-ական միլիոն ռուբլի, վիրավորներին՝ 500-ական կամ 100 հազարական ռուբլի։
2021 թվականի սեպտեմբերի 20-ի առավոտյան իրավագիտության առաջին կուրսի ուսանող Թիմուր Բեկմանսուրովը ինքնաձիգից կրակ է բացել Պերմի պետական համալսարանում՝ սպանելով վեց և վիրավորելով ավելի քան երկու տասնյակ մարդու։
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...