08:28 25.11.2022
ԱՄՆ-ում աղջիկը տեղափոխվել է մեքենայում ապրելու` կոմունալ ծախսերը խնայելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Նիկիտա Քրամպի խոսքով՝ ինքը գումարի մեծ մասը ծախսել է վարձավճարների և կոմունալ վճարումների վրա։ Նա ասել է, որ այս ծախսերից հետո իրեն մնացել է 100 դոլար։
Որպես փորձ՝ 2019 թվականին աղջիկը որոշել է տեղափոխվել ապրելու իր մեքենայում։ Նա նշել է, որ դա դրական է ազդել իր կյանքի որակի վրա։ Քրամփի խոսքով՝ նա նույնիսկ մեքենան սարքել է ծալովի սեղանով, որպեսզի կարողանա լիարժեք սնունդ պատրաստել մեքենայում։ Բեռնախցիկի մեջ աղջիկը հանպատրաստից զգեստապահարան է պատրաստել չորս տարայից։ Նա ցնցուղ է ընդունում շուրջօրյա մարզասրահներում և գիշերում քնելու վայրերում։
Ինչպես Քրամփը կիսվել է, նա կարողացել է մեքենայում ապրելու երեք տարվա ընթացքում 25000 դոլար կուտակել և այդ գումարը գրավադրել է ֆուրգոնի համար:
«Իհարկե, այս կյանքն ունի իր դժվարությունները, բայց ես առանց փողի ընկճված մարդուց, որը ես էի 2019 թվականին, մեկ տարի անց դարձա բարեկեցիկ և ակտիվ մարդ։ Ֆինանսական կայունությունն ուղղակի փոխեց ամեն ինչ և նաև ստիպեց ինձ հասկանալ, թե ինչքան եմ տառապել»,- ասել է աղջիկը:
Նա պատմել է, որ անցյալ տարի սկսել է գումար աշխատել՝ սոցիալական ցանցերի համար բովանդակություն ստեղծելով։ Քրամփը նաև եկամուտ է ստանում գովազդի ինտեգրումից և դիտումներից:
Այնուամենայնիվ, Քրամպը նշել է, որ նման ապրելակերպը դեռևս ունի թերություններ։ Դրանցից մեկը լողանալու կամ մեկուսացման մեջ հանգստանալու անկարողությունն է:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, Bloomberg-ը հայտնել էր, որ Եվրոպայում էլեկտրաէներգիայի վճարները հասել են ռեկորդային մակարդակի։ ԵՄ կառավարությունները խոստանում են ավելի քան 550 միլիարդ եվրո՝ պաշտպանելու քաղաքացիներին և բիզնեսին վերջին տարվա ընթացքում էներգակիրների գների աճից:
16:33 07.07.2025
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը: Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։ Արփա-Սևան […] ...
16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...
16:17 07.07.2025
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ ՈւիմբլդոնՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...