13:33 24.11.2022
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:
Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այս սահմանափակումները հաճախ խոչընդոտներ են ստեղծում համակարգում որակյալ կադրերի համալրման տեսանկյունից: Նախագծով առաջարկվում է ԱԱԾ մարմիններում ծառայողների` բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, տարիքային սահմանային տարիքը ավելացնել 2 տարով: Առաջարկվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների տրամաբանությամբ նշված պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը 5 տարվա փոխարեն մինչեւ 10 տարով երկարաձգելու հնարավորություն նախատեսել:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ նախագծով ԱԱԾ տնօրենին վերապահվում է իրավունք ծառայությունից արձակելու նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդումը չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող, չարդարացնող հիմքերով:
ԱԱԾ տնօրենի տեղակալն առաջարկում է նաեւ ծառայողներին արտահերթ ատեստավորել ԱԱԾ ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորած զեկուցագրերի հիման վրա` ծառայության տնօրենի որոշմամբ: Առաջարկվել է նաեւ կատարել մի շարք տեխնիկական փոփոխություններ:
Անդրանիկ Սիմոնյանի գնահատմամբ փոփոխությունները կլուծեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը, կբարելավվի ծառայության որակը, կհստակեցվեն լիազորությունները: Օրենքների նախագծերի փաթեթի հրատապ ընդունումը թույլ կտա հնարավորինս շուտ կանխել ազգային անվտանգության համակարգից արհեստավարժ կադրերի հնարավոր արտահոսքը, թափուր պաշտոնները համալրել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով:
Քննարկման ընթացքում պատգամավորներն անդրադարձել են հակահետախուզական եւ օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հաճախ այդ գործողություններին վերաբերող հասկացությունները նույնացվում են. առանձին դեպքերում դրանք ունեն արտաքին նմանություններ, բայց իրապես տարբեր են: Նա առաջարկել է այդ տարանջատումն ամրագրել օրենսդրորեն: Կադրային բազայի համալրման մասով պատգամավորը նշել է, որ առաջարկներ չունի:
Վիլեն Գաբրիելյանի` ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող առաջարկներն առաջիկայում քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...