13:54 24.11.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավով է նշում, որ Երևանում նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն, չնայած այդ հանգամանքին, Փաշինյանը դրական է գնահատում ՀԱՊԿ նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, որ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում:
«Այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի: Բայց ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք չստորագրեցինք ՀԱՊԿ-ի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը և դրանք չընդունվեցին, ես ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը, դրական եմ համարում նաև Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են, հնարավորինս արագ կիրականացվեն:
Երևանում նոյեմբերի 23-ին կայացել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որում նախագահել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի հռչակագիրը և Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծը: Հայաստանը իր որոշումը հիմնավորել է այդ փաստաթղթերի ոչ լիարժեք լինելով:
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...