Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը

15:51 24.11.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ ըստ անցումային ժամանակացույցի: Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։ Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։ Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների մուտքի և կացության հետ կապված բոլոր գործառույթները կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա դրանց հասանելիությունը, կզարգանան ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել.

«Այստեղ խոսքը միայն և ուղղակի նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ, չնայած դա նույնպես մեր խնդիրների մեջ է մտնում: Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է: Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու: Նույնը վերաբերում է նաև Փրկարար ծառայությանը, նույնը վերաբերում է նաև նախարարությանը: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ոստիկանական, փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք Ոստիկանությանը և Փրկարար ծառայությանը, իսկ այն գործառույթները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն Նախարարությանը և նրա կառույցներին: Օրինակ, ավանդաբար անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում քաղաքացիական գործառույթ է, և մենք հիմա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դուրս կբերենք Միգրացիայի ծառայությունը, և կստեղծենք Միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, եթե անունը ճիշտ ասեցի՝ անունն էական չէ, բովանդակությունն է էական: Եվ անձնագրային գործառույթներով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի Ներքին գործերի նախարարության կազմում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Ոստիկանության և Փրկարար ծառայության նոր ստանդարտի, նոր որակի կարևորությունը:

«Մենք խնդիր պետք է դնենք, որ ամեն տարի մեր Պարեկային ոստիկանության աշխատանքի որակը պետք է փոխվի, և մարդիկ դա պետք է տեսնեն, որովհետև եթե առաջընթաց չկա, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենալու միանշանակ՝ հենց թեկուզ այս մոտիվացիայով: Եվ մենք նաև Ոստիկանության, Փրկարար ծառայության նոր ստանդարտներ պիտի ունենանք, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք արվել է: Մենք հիմա և՛ Ոստիկանությունում, և՛ Փրկարար ծառայությունում աշխատանքի լավագույն փորձը պիտի վերցնենք, մեր աշխատանքի լավագույն փորձը և աշխարհի լավագույն փորձը պետք է վերցնենք, և պետք է այս առումով շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դրա առանձնահատկությունները.

«Առաջինը՝ մեր կարգավորումներով Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ: Հաջորդը՝ Ոստիկանության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ: Հաջորդը՝ մենք Ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես Ոստիկանության գվարդիա, և այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն Ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական էական փոփոխություններ կլինեն: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հենց նախարարության ձևավորման մեկնարկից մենք պետք է արդեն սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Եվ սա նոր որակի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է, զուգահեռաբար, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, ինչի մասին խոսել ենք»:

Վարչապետը նշել է, որ այս փուլում ստեղծվում և ներդրվում է զինվորական բնույթի ծառայությունների համար մեխանիզմը.

«Ուսադիրներ կրող մարդկանց համար մենք այս համակարգը ներդնում ենք: Ընդ որում, մենք նախորդ օրը խոսել ենք՝ նաև Քրեակատարողական ծառայության պարագայում այս համակարգը պետք է ներդնենք, և արդեն 2023 թվականից գործընթացը պետք է գնա: Այսինքն՝ միանգամից չի լինի, բայց 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ – իրենցից է կախված՝ որքան շատ – որ այդ առնվազն կրկնապատկված աշխատավարձերով արդեն կաշխատեն: Իհարկե, շատ կարևոր բարեփոխում է, փոփոխություն է, և շատ կարևոր է, որ մենք դա անցնցում ենք անում: Այսինքն՝ 4 ամիս կունենանք զուգահեռ նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն, և սա շատ կարևոր է, որպեսզի համակարգերն ինտեգրվեն»:

Այդ համատեքսում կառավարության ղեկավարը բովանդակային ենթակառուցվածքների բարեփոխումներին զուգահեռ կարևորել է նաև ֆիզիկական ենթակառուցվածքների փոփոխության անհրաժեշտությունը.

«Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք հենց մյուս տարվանից Ոստիկանության՝ նոր ստանդարտի տարածքային կառույցների շենքեր ունենանք, և արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել ենք: Մենք կսկսենք Մեղրիից՝ Մեղրիի ոստիկանությունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում, Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ, մի քանի տեղ նոր ստանդարտի ֆիզիկական ենթակառուցվածքներ ենք ստեղծել: Ես նկատի ունեմ կոնկրետ և՛ Փրկարար ծառայության, և՛ Ոստիկանության շենքերը բոլորովին նոր ստանդարտի պետք է լինեն: Այն բովանդակային փոփոխությունը, որ մենք մտցնում ենք, պետք է երևա նաև ֆիզիկական ենթակառուցվածքներում: Հիմա Քաղաքաշինության կոմիտեն, Ոստիկանությունը, այսպես ասած, տիպային նախագիծ են փորձում ստանալ, որ կախված բնակավայրի չափերից՝ ինտեգրված ոստիկանության բաժին ունենանք: Ինչո՞ւ եմ ասում ինտեգրված՝ որովհետև նոր կառուցվածքով, ըստ էության, Ոստիկանության տեղային կառույցները մի փոքր այլ տրամաբանությամբ են կառավարվելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP