08:40 29.11.2022
Կարևոր է պահպանել խմելու ռեժիմը ոչ միայն շոգ, այլև ցուրտ եղանակին՝ ջրազրկումից խուսափելու և օրգանիզմի տաքանալու համար, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է սննդաբան Զոյա Բոգդանովան։
Ձմռանը մարդիկ ավելի քիչ են ծարավ զգում, սակայն օդի բացասական ջերմաստիճանի դեպքում, ինչպես ամառվա շոգին, օրգանիզմում ջրի բավարար քանակի առկայությունը անհրաժեշտ է ջերմակարգավորման հետ կապված գործընթացների համար, նշել է նա։
«Կծկվող պրոցեսը (մկանների կծկման ժամանակ, այդ թվում՝ ակամա, տեղի է ունենում ջերմության առաջացում- խմբ.) մեզ մոտ առաջացնում է բջիջների, այսպես կոչված, թթվացում և օրգանիզմի բարձր թունավորում։ Ջուր խմելը, առաջին հերթին, դետոքսիկացիայի պարզ միջոց է։ Երկրորդ՝ ջուրը թույլ է տալիս օրգանիզմին էներգիա ստանալ բջիջների բաժանման, միկրոտարրերի քայքայման միջոցով. առանց ջրի այդ գործընթացներն անհնար են, և մարդը չի տաքանա»,- պարզաբանել է Բոգդանովան։
Ամեն օր ավելի քիչ ջուր խմելը, քան անհրաժեշտ է ձեր բջիջներին, կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների, շարունակել է նա:
«Առավոտյան հոգնածություն, դյուրագրգռություն, տրամադրության տատանումներ, ցածր իմունիտետ, վատ հիշողություն, վատ մաշկ, փխրուն եղունգներ, մազեր. այս ամենը կարող է լինել ջրազրկման նշաններ: Տեսողությունը կարող է կտրուկ վատանալ, քանի որ աչքի ապակենման մարմինը 90% կազմում է ջուրը»,- ասել է Բոգդանովան։
Ջրազրկման մասին կարող են վկայել որովայնի հատվածում փոքր ճարպային կուտակումները, ինչպես նաև սովի անհիմն զգացումը, հավելել է նա: Սննդաբանի խոսքով՝ մենք միշտ չէ, որ տեղյակ ենք, թե իրականում ինչն է մեզ պակասում՝ սնունդը, թե ջուրը։
Ամեն օր մարդը պետք է 30 գրամ ջուր օգտագործի մեկ կիլոգրամ քաշի համար, ասել է Բոգդանովան։
«Մենք խոսում ենք մաքուր ջրի մասին՝ ամեն ինչից առանձին։ Թեյն ու սուրճը ջրազրկող ըմպելիքներ են, 100 գրամի դիմաց մենք կորցնում ենք 110 գրամ հեղուկ։ Աղի կամ կծու ապուրը ջրազրկում է, հյութերը նույնպես շատ ջրազրկող են և բարձրացնում են շաքարի մակարդակը։ Ջուրը ջուր է։ Խորհուրդ եմ տալիս չխառնել»,- ընդգծել է Բոգդանովան։
Դուք պետք է աստիճանաբար ավելացնեք օրական խմելու ջրի քանակը, ասում է նա։
«Պայմանականորեն, եթե մեկ լիտր եք խմում, նախ ավելացրեք 200 գրամ: Եթե հանկարծ սկսեք շատ ջուր խմել, օրգանիզմը պատրաստ չի լինի ծանրաբեռնվածությանը, դա կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա», – բացատրել է Զոյա Բոգդանովան:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...