Դատական նիստի գրաֆիկը փոխվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Դատական նիստի գրաֆիկը փոխվեց

14:05 15.08.2018

ՊՊծ գնդի գրավման գործով դատաքննությանն այսօր չէր ներկայացել ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:  Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը  տեղեկացրեց, որ գրություն է  ստացվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այն մասին, որ  ամբաստանյալը առողջական խնդիրներ ունի և նպատակահարմար չէ  դատական նիստին մասնակցելը:  Նրա շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյան էլ տեղյակ պահեց, որ Պավլիկ Մանուկյանը դեմ չէ, որ  իր բացակայությամբ  քննվեն մյուս ամբաստանյալների խափանման միջոցները փոխելու միջնորդությունները:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ մյուս ամբաստանյալները այս դատական նիստին  ևս չեն տեղափոխվել դատարան, քանի որ կախատեսելի էր նիստի ընթացքը:

Պաշտպան Տիգրան Եգորյանն  էլ խնդրեց դատարանին հաջորդ նիստը նշանակել պայմանավորված գրաֆիկից շուտ, որպեսզի քննարկվի «կարևոր միջնորդություն»՝ ամբաստանյալների ազատության հետ կապված:  Դատավոր Մակյանը հաջորդ նիստը նշանակեց ուրբաթ՝  օգոստոսի 17 ին, ժամը 16.00 ին:  Դրանից  հետո դատարանը կգնա արձակուրդ՝ մինչև սեպտեմբերի 7-ը:

Հիշեցնենք՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քննվող քրեական  գործով անցնում է 10 ամբաստանյալ: Նրանք  մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբով շենք- շինություն գրավելու, ապօրինի զենք ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, պատանդներ պահելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի պահանջներ թելադրելու և ուրիշի սեփականությունը  ոչնչացնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

BACK_TO_TOP