Թուրքիայի պաշտպանության նախարարը երկու զինվորների կորստից հետո խորհրդակցություն է հրավիրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.34 oC

Թուրքիայի պաշտպանության նախարարը երկու զինվորների կորստից հետո խորհրդակցություն է հրավիրել

21:02 26.11.2022

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է անցկացնում երկրի զինված ուժերի հրամանատարության հետ Սիրիայում և Իրաքում գործողության գոտում երկու զինծառայողների մահվան մասին հաղորդագրություններից հետո, գրում է Milliyet թերթը, փոխանցում է Ռիա նովոստին:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է «Ճանկեր-սուր» գործողության ընթացքում երկու զինծառայողի մահվան և ևս երեքի վիրավորվելու մասին։

Շաբաթ գիշերը հաղորդվել է մեկ զինծառայողի մահվան և երեք վիրավորի մասին։

«Նախարար Աքարը ծրագրվածից շուտ է վերադարձել Անկարա Կոնյայից, որտեղ մասնակցել է նախագահի հետ աշխատանքներին, և ցամաքային զորքերի օպերատիվ կենտրոնում հանդիպում է անցկացնում զինված ուժերի հրամանատարության հետ», – գրում է թերթը։

Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ճանկ-սուր» գործողության ընթացքում երկու թուրք զինվոր է սպանվել, հայտնում է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունին։

«Ճանկ-սուր» գործողության գոտում անջատողական ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից բացված կրակի արդյունքում երկու զինծառայող է զոհվել, եւս երեքը վիրավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

18:10 17.05.2025

Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները

Լիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...

SHANTNEWS

18:00 17.05.2025

SHANTNEWS

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

17:48 17.05.2025

Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդը

Էբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...

BACK_TO_TOP