13:23 29.11.2022
Գերմանական Junge Freiheit թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի, երկրի վրա Ադրբեջանի հարձակման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով՝ մեջբերելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խոսքերն այն մասին, որ ԵՄ հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը մեծ սխալ է, այն ոչնչացրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունն իրենց հանդեպ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիր Հինրիկ Ռոհբոմը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հարավային Կովկասում կրկին բռնկվել էր հակամարտություն, որը Եվրոպայում մոռացության է մատնվել՝ Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո: Նա նշել է, որ այդ գիշեր Ադրբեջանը կրակ էր բացել իր հարևան Հայաստանի վրա, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ:
Հոդվածագիրը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեկտեղ կրկին շեշտել, որ սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, այդ թվում՝ Սյունիքի սահմանամերձ Գորիս քաղաքը: Արկերը բախվել են նաև մարդկանց տներին, այդ թվում՝ Էդգար Սալբունցի տանը:
Ըստ հոդվածագրի՝ ուկրաինական իրադրությունն իր ազդեցությունն է թողնում Ռուսաստանի վրա, և հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել է։
Հոդվածի հեղինակը հիշատակել է նաև Եռաբլուրն՝ ընդգծելով, որ այնտեղ հուղարկավորված են մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, այդ թվում՝ երկիրը սեպտեմբերին ադրբեջանական ներխուժումից պաշտպանելու ժամանակ:
«Զոհված զինվորների շիրիմներից տեսարան է բացվում դեպի հզոր Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո իջել է Նոյի տապանը: Քրիստոնեությունը խորապես արմատավորված է երկրում, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն ուղղություններից մեկն է աշխարհում»,-նշվում է հոդվածում:
Հատկանշական է, որ հոդվածում շեշտվում է, որ ժամանակին Հայաստանը ձգվել է ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքների վրա և իր ծաղկման շրջանում հասել է Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովի արևելք: Բայց նույնիսկ հին ժամանակներում երկիրը հայտնվել է երկու մեծ կայսրությունների՝ արևմուտքում՝ Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարսկական կայսրության միջև: Իսկ հիմա երկիրը վաղուց կորցրել է իր ելքը դեպի ծով և շրջափակված է տոտալիտար ռեժիմներով:
Հոդվածում անդրադարձ կա նաև նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցի մասին: Նրանք Հայաստանում էին իրավիճակին տեղում ծանոթանալու և երկրին համերաշխություն հայտնելու համար: Պատվիրակության կազմում է եղել Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը: Այդ ընթացքում ԵԽ պատգամավորներին ընդունել է նաև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:
Լարս Պատրիկ Բերգը նշել է, որ Գերմանիան մինչև այժմ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում: Այնուամենայնիվ, տարածաշրջանը, որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ, ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «ԵՄ-ն պետք է ակտիվանա: Եվրամիության հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը»,- ընդգծել է Բերգը։
ԵԽ պատգամավոր Փիթեր վան Դալենը ևս նույն կարծիքին է: «Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը մեծ սխալ է»,-նկատել է նա:
ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նույնպես կոչ է անում ուժեղացնել ԵՄ ջանքերը՝ հակամարտությունը դիվանագիտական միջոցներով լուծելու համար:
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...
17:37 17.05.2025
ԱՄՆ-ը առաջարկել է անակնկալ պատվիրակություն ուղարկել ՈւկրաինաԱՄՆ-ը կարող է Ուկրաինա ուղարկել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ներկայացուցիչներին ֆինանսական օգնության աուդիտի համար, գրում է American Thinker-ը։ «Կարծում եմ, որ հաշվի առնելով դրա անբասիր հեղինակությունը, մենք պետք է այս աուդիտի աշխատանքը հանձնենք Պետական արդյունավետության դեպարտամենտին: Ուկրաինայում նա կարող է մեզ միլիարդներ վերադարձնել»,- ասվում է հոդվածում։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ստեղծվել է ԱՄՆ նախագահ […] ...
17:25 17.05.2025
Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցումՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատել ԱՄՆ-ի հետ ուկրաինական կարգավորման հարցում՝ նշելով նաև Վաշինգտոնի դրական դերը Կիևում՝ Ստամբուլում բանակցությունները վերսկսելու առաջարկի ընդունման հարցում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել շաբաթ օրը։ «Լավրովը նշել է Միացյալ Նահանգների դրական դերը, որը նպաստել է նրան, որ […] ...
17:15 17.05.2025
Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմԴամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է […] ...
17:05 17.05.2025
Հրշեջ-փրկարարները մարել են պատկերասրահին կից փայտե շինությունում բռնկված հրդեհըՄայիսի 17-ին, ժամը 14:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի պատկերասրահի մոտակայքում այրվում է շինություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան […] ...