15:10 30.11.2022
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:
-Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցին, հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի գագաթնաժողովներին հաջորդած հայտարարություններում նշվել է, որ սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սակայն դրանցում իբրև թե խոսք չկա այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է դա տեղի ունենա։ Մինչդեռ միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբրև ադրբեջանական գյուղեր կան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը.
-Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։
Պետական սահմանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է և բխում է միջազգային իրավունքից. այն է՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահման գոյություն ունի, Ալմա-Աթայի հռչակագրի և դրան կից արձանագրությունների հիման վրա այս սահմանի ճանաչումը կողմերը վերահաստատել են 2022թ. հոկտեմբերի 7-ի Պրահայի քառակողմ հանդիպման և 2022թ. հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ:
Արձանագրելով պետական սահմանի առկայությունը՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ Հայաստանի Տավուշի մարզի մի շարք գյուղերի՝ Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոս և Ջրամբարի մեծ հատվածը, Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսը, Այգեհովիտ և Վազաշեն գյուղերի վարելահողերը ևս 90-ականներից մինչև հիմա օկուպացված են Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հետևողական է լինելու, որ նշված տարածքները նույնպես վերադարձվեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվող քարտեզների հարցին, թե իբրև հայտարարություններում խոսք չկա հստակ քարտեզների մասին և իբրև հստակ չէ, թե ինչ քարտեզներով պետք է սահմանազատումն իրականացվի, ապա այստեղ էլ ադրբեջանական կողմը ինքն իրեն հակասում է։ Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով միմյանց սահմանները փոխադարձ ճանաչելով՝ Ադրբեջանն այլևս փակել է քարտեզների շահարկման թեման, քանի որ հստակ է, որ խոսքը Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների մասին է։ Հետևաբար այստեղ ևս հնարավոր չէ մի դեպքում պնդել, որ այո՝ ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, սակայն հետո շարունակել պատմական քարտեզների մասին անորոշ խոսույթը։
-Ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը, ինչի՞ հիման վրա պետք է առաջ շարժվել, ինչպիսի՞ լուծումներ եք տեսնում դուք:
-Հայաստանը բազմիցս պաշտոնապես արձագանքել է և առաջարկել այնպես անել, որ ամբողջ սահմանի երկայնքով օկուպացված տարածքներ չլինեն, ինչպես նաև սահմանի երկայնքով հայելային հետքաշման և ապառազմականացված գոտի ստեղծելու լուծումներ առաջարկել, սակայն այդ լուծումներին ի պատասխան՝ նախ ադրբեջանական կողմը իր զորքերը չվերադարձրեց մինչև 2021թ. մայիսի 12-ի դրությամբ տեղակայման վայրեր և հետո արհամարհելով Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների ընթացող աշխատանքը, սույն թվականի սեպտեմբերի 13-ին սանձազերծեց նոր ագրեսիա, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից նոր տարածքներ օկուպացվեցին։
Ամփոփելով ասվածը՝ պետք է շեշտեմ, որ հիմնարար հարցն այստեղ հետևյալն է, որ Ադրբեջանը չի կարող պնդել, որ հստակ սահման ունենք բոլոր այն դեպքերում, երբ փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների պատմություն, իսկ Հայաստանի դեմ պատերազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծելիս և տարածքներ օկուպացնելիս՝ պնդել հակառակը, որ սահման չկա և այն ենթակա է սահմանազատման։
Հայաստանի կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ուժի մեջ են, և Ադրբեջանի քաղաքական կամքի առկայության պարագայում, առաջնորդվելով Ալմա Աթայի հռչակագրով և դրան կից արձանագրություններով, Խորհրդային Միության հանրապետությունների վարչական սահմանների հիմքով, պետք է առաջ շարժվել և արագ սահմանազատել փոխադարձ ճանաչված պետական սահմանները, որն իր դրական ազդեցությունը կունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ։
20:24 17.05.2025
Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններըԵգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...
20:12 17.05.2025
Թրամփը բացահայտել է, թե ինչ է պատրաստվում անել Պուտինին զանգահարելուց հետոԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ՝ օրակարգում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ «Ես հեռախոսազրույց կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկուշաբթի առավոտյան: Զանգի թեմաներն են լինելու՝ դադարեցնել արյունահեղությունը»,- ասել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում: Նա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո հեռախոսազրույցներ կունենա […] ...
19:50 17.05.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցություններըԵգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...
19:40 17.05.2025
Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...
19:30 17.05.2025
Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...