«Երբ ուղարկում ես ինքնակենսագրականդ, և եթե նշել ես, որ դու ունես հաշմանդամության կարգ, հնարավոր է, որ քեզ չարձագանքեն»․ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձինք ակցիա են իրականացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

«Երբ ուղարկում ես ինքնակենսագրականդ, և եթե նշել ես, որ դու ունես հաշմանդամության կարգ, հնարավոր է, որ քեզ չարձագանքեն»․ Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձինք ակցիա են իրականացրել

19:39 02.12.2022

1992 թ․-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց  հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրեց 2010 թվականին: Այս ոլորտում, սակայն, դեռևս  չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին բարձրաձայնում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ները։

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ «Ագաթ» հասարակական կազմակերպությունը և «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը Գյումրիում անցկացրել են իրազեկման ակցիա։

«Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն  աշխատելու, ուսանելու, բայց շենքային անմատչելիությունը խոչնդոտում է, բայց ես հույս ունեմ, որ մեր այս ուղերձը կհասնի հասցեատիրոջը և մենք կունենանք գոնե փոքր-ինչ մատչելի միջավայր, որպեսզի մենք կարողանանք անկախ կյանքի փիլիսոփայությունը տանել հենց իր ուղով»,- նշում է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի փոխօգնության և մենթորության համակարգող Քրիստինե  Կիրակոսյանը։

«Ագաթ» հասարակական կազմակերպության շահառուներից Լուսյա Ստեփանյանը ասում է, որ բացակայում են թեքահարթակները կամ եթե կան, անմատչելի են անվասայլակից օգտվողների համար։ Լուսյայի խոսքով՝ մյուս խնդիրը, որին հաճախ բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք, դա աշխատանքի ընդունվելն է։

«Երբ ուղարկում ես ինքնակենսագրականդ,և եթե նշել ես, որ դու ունես հաշմանդամության կարգ, ապա հնարավոր է, որ քեզ չարձագանքեն։ Ես, բարեբախտաբար, այդ խնդիրը չեմ ունեցել, որովհետև աշխատանքս օնլայն է, բայց շատ հաճախ իմ ընկերներից լսել եմ, որ գործատուի հետ հանդիպել են և մերժում են ստացել, նրանց ասել  են, որ դուք չեք կարող կատարել տվյալ աշխատանքը, այսինքն՝ առանց նրանց աշխատանքի որակը տեսնելու, կտրուկ մերժում են, որովհետև դու ունես հաշմանդամություն և չես կարող աշխատել»,- ասում է Լուսյան։

«Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի համակարգող Հեղինե Գասպարյանն էլ նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շատ են՝ սկսած միջավայրի անմատչելիությունից, իրավունքների պաշտպանությունից մինչև զբաղվածություն։

«Մենք դրական ենք տրամադրված, որովհետև ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը, որը շատ մեծ հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք հաշմանդամություն ունեցող  անձանց իրավունքները պաշտպանել օրենքով։ Մեր ռեսուրս կենտրոնը լուրջ ծառայություններ է մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկման, իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ»,- ասում է Հեղինե Գասպարյանը։

Իրազեկման ակցիայի մասնակիցները քաղաքականության փաստաթուղթ հանձնեցին Գյումրիի քաղաքապետարն, որը մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծած և ղեկավարվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։

«Բնական է, որ որևիցե օրենք կատարյալ չէ, և դուք անձամբ տեղյակ եք ինչ խնդիրներ կամ բացթողումներ կան։ Ինձ թվում է, որ այդ ուղղությամբ մշակել եք փաստաթուղթը և այդ փաստաթղթում ներառել եք նաև խնդիրներ, որոնք օրենսդրական բացերը կարգավորելու են։ Մենք սոցիալական ծրագրեր ունենք և բյուջեի հնարավորության սահմաններում նախատեսել ենք գումար, որպեսզի աջակցենք ձեր ծրագրերին»,- ակցիայի մասնակիցների հետ հանդիպամն ասել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Հայկ Սուլթանյանը։

Երթի մասնակիցները քաղաքականության փաստաթուղթ են հանձնել նաև Շիրակի մարզպետարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

16:47 25.07.2025

Գրոսի. Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին տեխնիկական խորհրդակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին

Իրանը ազդանշան է տվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչներին, որ պատրաստ է վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները տեխնիկական մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Սինգապուրում ելույթ ունենալով՝ նա, ի թիվս այլ բաների, ասել է, որ Իրանը պետք է «ապահովի թափանցիկություն» իր միջուկային օբյեկտների և դրանց հետ կապված գործունեության […] ...

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

16:43 25.07.2025

2 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում

Փարիզում անցկացված ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանն ու Վահե Մելքոնյանը բրոնզե մեդալներ են նվաճել։ Հայաստանի թիմի ևս երկու ներկայացուցիչ՝ Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հայրապետյանն ու ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանն արժանացել են գովասանագրերի: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 17-25-ը, […] ...

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

16:36 25.07.2025

ՃՏՊ Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների […] ...

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

16:23 25.07.2025

Հաղթանակ և ոչ-ոքի․ հայկական թիմերը ԿԼ-ում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Երևանում 2-1 հաշվով հաղթեցլ է հունգարական «Դյորին»։ Եղիշե Մելիքյանի թիմից աչքի են ընկել Մարիուս Նուբիսին ու Դանիլ Կուլիկովը։ «Արարատ-Արմենիան» էլ Ավանի ակադեմիայի ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ ...

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

16:11 25.07.2025

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. ԱՄՆ-ն և Իսրայելը հետ են կանչում բանակցողներին

Գազայում հրադադարի բանակցությունները փակուղի են մտել: ԱՄՆ-ն և Իսրայելը իրենց բանակցային խմբերը դուրս են բերել Կատարից, հաղորդում է Bloomberg-ը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի իր բանակցողները Կատարից կվերադառնան Իսրայել՝ հետագա խորհրդակցությունների համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն ասել է, որ Միացյալ Նահանգները նույնն է անում: «Չնայած միջնորդները հսկայական ջանքեր են […] ...

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

16:00 25.07.2025

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում

Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...

BACK_TO_TOP