Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

19:28 02.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով:

«Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Մասնավորապես հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգային ժողովում:

Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է: Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:

Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ Զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ օրինակ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարակական եմ տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:

Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ, նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը պակաս: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:

Իհարկե, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

14:04 30.04.2025

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ մեղադրվող տղամարդու

Իսրայելի հետախուզական գործակալության՝ Մոսսադի համար աշխատելու մեջ մեղադրվող Մոհսեն Լանգարնեշինը մահապատժի է ենթարկվել Իրանում չորեքշաբթի առավոտյան, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել։ Այս մասին հայտնել է երկրի դատական ​​իշխանության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Լանգարնեշինը սկսել է համագործակցել Մոսադի հետ 2020 թվականի աշնանը, որից հետո անցել է հատուկ […] ...

BACK_TO_TOP