17:20 03.12.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ակնկալում է մոտ ապագայում հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա իր ծրագրերի մասին հայտարարել է շաբաթ օրը TF1-ին տված հարցազրույցում։
«Ես նախատեսում եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հետ զրույցից հետո, մասնավորապես՝ քաղաքացիական միջուկային էներգիայի թեմայով։ Մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, ձգտենք խուսափել էսկալացիայից, պաշտպանել ԶԱԷԿ-ը և երկխոսություն նախապատրաստել այն օրվա համար, երբ բոլորը կլինեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ այցի ժամանակ Մակրոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ մտադիր է տեսանելի ապագայում նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...