20:54 04.12.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները հնարավոր են, եթե Մոսկվան հետաքրքրություն ցուցաբերի դիվանագիտության նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Փարիզն ու Վաշինգտոնը պետք է երկխոսություն նախապատրաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ասելով, որ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է ներառի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ։
Բլինկենը ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն օրակարգում չեն լինի, քանի դեռ երկրի ղեկավարությունը հետաքրքրություն չի ցուցաբերել դրանց էական արդյունքի նկատմամբ, այժմ, ըստ պետքարտուղարի, Մոսկվան հակառակն է ցույց տալիս։
«Քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց չի տվել, որ շահագրգռված է բովանդակալից դիվանագիտությամբ, առաջընթացի քիչ հավանականություն կա», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...