16:52 06.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։
Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում է եղել, որտեղ սովորում է 767 աշակերտ։
Մարզպետը շրջել է դպրոցում, հորդորել ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշերով։
Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանը ծանոթացել է Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շուրջ 15 մլն 640 հազար դրամի սահմաններում փոխվելու են դպրոցի շենքի պատուհանները։ Մարզպետը շինարարին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և տեղավորվել նախատեսված ժամկետներում։
Կարևորելով դպրոցներում կրթական որակի բարձրացումը, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետ ու որակով կազմակերպումը՝ մարզպետը անդրադարձ է կատարել դպրոցի շուրջ քաղաքացիների կողմից հնչած բողոքներին, որի առնչությամբ տնօրենը տվել է պարզաբանումներ։
Պատասխանատուներն այցելել են նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով 28 մլն 372 հազար դրամի շրջանակներում, դպրոցի շենքի պատուհաններն ու դռները փոխարինվելու են նորերով, փոփոխվելու է նաև դպրոցի մուտքի դուռը։
Խոսելով ծրագրի կարևորության մասին՝ մարզպետը նշել է, որ հարկավոր է իսկապես գնահատել առաջնահերթ կարիքները, որպեսզի իրականացվող աշխատանքերն ինքնանպատակ չլինեն, և կառավարության կողմից տրամադրվող ցանկացած լումա ծառայի նպատակին։
Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանին զեկուցվել է, որ 11 մլն 703 հազար դրամի սահմաններում իրականացվելու են դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ, փոխարինվելու են դպրոցի դռներն ու պատուհանները։
Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում սկսվել են մարզի 22 դպրոցների տանիքների վերանորոգման, ներքին հարդարման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքները` 531 մլն դրամ ընդհանուր գումարով։
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...