20:00 06.12.2022
Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ անդամ՝ Գրիգորյանն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ կանխարգելելու, արգելելու միջամտությունները դատական իշխանության գործերին, ապահովելու անկախ դատական համակարգ, այդ թվում՝ գործող իշխանություններից: Գրիգորյանի կարծիքով՝ ԲԴԽ անդամն ունի ներազդելու մեկ եղանակ: Խոսքը քվեարկության մասին է:
Գրիգորյանին փակ գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրեին, մինչ այդ պատգամավորներն անցան օրակարգային այլ հարցերի քննարկմանը: Քննարկվեց 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցնող նախագիծը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Ըստ Ֆիդանյանի՝ նույնականացման քարտերի տրամադրման ծավալը կրկնակի ավելացել է:
Հայաստանում այս տարի քաղաքացիներին տրամադրվել է 155 հազար 766 նույնականացման քարտ: Խորհրդարանին ներկայացվեց նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի նախագիծը: Այդ համակարգն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում, առաջին հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2024-ի ապրիլի 20-ը։
Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...