13:53 10.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հյուրընկալել է Շիրակի մարզպետարանի ֆինանսավորմամբ նոյեմբերի 17-21-ը Շիրակի մարզում անցկացված «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային 9-րդ պլեներն իրականացնող «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին ու պլեների մասնակից նկարիչների։
Կարևորելով արդեն ավանդական դարձած «Մինասի գույներով» պլեների անցկացումն ու դրա շրջանակներում մարզում մշակութային կյանքի աշխուժացումը՝ մարզպետը նշել է, որ հետևել է պլեների ընթացքին ու արված աշխատանքներին․
«Մեզ համար կարևոր էր, որ համավարակի ու պատերազմի պատճառով երկու տարի դադարից հետո «Մինասի գույներով» միջազգային պլեները նորից աշխուժացներ մարզի մշակութային կյանքն ու կապերը։ Գնահատելի էր, որ այս տարի պլեները միայն երիտասարդ մասնակիցներով չանցկացվեց, ընդգրկվել էին նաև փորձառու ու բանիմաց գեղանկարիչներ, ինչը հնարավորություն էր երիտասարդների համար փորձի փոխանակման ու նոր բան սովորելու»։
«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի ղեկավար Երանուհի Սողոյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին աջակցության համար և պատմել պլեներյան իրադարձություններից ու տպավորություններից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի երկրորդ կեսին պատրաստվում են բարեգործական ցուցահանդես-վաճառքի, որի ընթացքում կվաճառվեն պլեների մասնակից գեղանկարիչների նվիրաբերած կտավները, հասույթն էլ կուղղվի գյուղական համայնքներում զարգացման ծրագրերի իրականացմանը:
«Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամը մարզպետարանին է հանձնել պլեների մեծ կտավը, որը կպահպանվի նախորդ տարիներին ստեղծված գործերի կողքին, ինչպես նաև մարզպետարանին է նվիրաբերվել պլեների վրացի մասնակից Շալվա Փաչոշվիլիի «Հառիճավանք» գեղանկարը։
Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ և պետական ֆինանսավորմամբ, առաջին պլեներն անցկացվել է 2012 թվականին։ 2023-ին անցկացվելու է հոբելյանական 10-րդ պլեները, որի մեծ շուքով անցկացումը, ըստ Շիրակի մարզպետի, առանձնահատուկ կարևոր է, քանզի տարին կրկնակի հոբելյանական է լինելու, «Մինասի գույներով» 10-րդ պլեները համընկնում է մինասյան տարվա հետ, լրանում է գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 95-րդ տարեդարձը։
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
16:00 16.07.2025
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համարԴիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...
15:40 16.07.2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկմանՍտամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...