Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա. Ռուբեն Ռուբինյան. Tert.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա. Ռուբեն Ռուբինյան. Tert.am

12:05 16.08.2018

ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ապրիլ- մայիսյան  քաղաքական իրադարձություններից հետո 100 օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններին, դրանց վերաբերյալ տարբեր՝ փորձագիտական, կուսակցական և այլ մակարդակներում գնահատականներին, ՀՀ դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ տեղեկություններին:

-Պարոն Ռուբինյան, օգոստոսի 17-ին հրավիրվելիք հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է 100 օրը: Այս առումով անդրադառնանք արտաքին քաղաքական ոլորտին՝ մեկ հարցի շուրջ՝ հայ-ռուսական հարաբերություններ, որոնք ըստ տարբեր գնահատականների՝ լավագույն ժամանակները չեն ապրում: Մասնավորապես, ռուսական կողմից փորձագետների մակարդակով հնչում է դժգոհություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ենթադրաբար՝ Փանիկի դեպքերի շուրջ Երևանի որակումների և այլ հարցերի առիթով:

Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո փորձագետներից ոմանք տվեցին՝ «չհասկացվածություն», ոմանք՝ «ճգնաժամ» և այլ տերմիններ: ՀՀԿ-ից եղավ բնութագրում, որ «պինգ-պոնգի» քաղաքականություն է վարվում. մենք ասում ենք, նրանք, մենք՝ նրանք:

-Նախ, եկեք հստակ տարանջատենք Ձեր նշած կատեգորիաները: Փորձագետները մի կատեգորիա են, ռուսաստանցի պաշտոնյաները՝ մեկ այլ, «Հանրապետական» կուսակցության անդամները՝ մեկ այլ: Վերլուծաբանները չեն արտահայտում որևէ երկրի պաշտոնական դիրքորոշում: Եվ ինչպես շատ նորմալ է, որ կարող են լինել ռուսաստանցի վերլուծաբաններ, որոնք կասեն տրամաբանական, կամ ոչ այնքան տրամաբանական բաներ, որոնք կուրախանան, կամ կդժգոհեն, այնպես էլ կլինեն հայ քաղաքագետներ-վերլուծաբաններ, որոնք կդժգոհեն կամ ոչ: Այսինքն՝ սա հստակ տարանջատենք, և չեմ կարծում, որ առանձնակի կարևորություն պետք է տալ սրան՝ միջազգային քաղաքականության կոնտեքստում: Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության անդամներին, խորհուրդ կտայի չփորձել դիվիդենտներ շահել հայ-ռուսական հարաբերությունների հաշվին:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մենք, ի սկզբանե, հայտարարել ենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականության վեկտորներում փոփոխություններ չեն լինելու, որ մենք ունենք հստակ դիրքորոշում, որ պետք է պահենք Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ֆորմատներում և պատրաստ ենք խորացնել այդ հարաբերությունները, և եթե այս հարաբերությունների կոնտեքստում լինում են խնդիրներ և հարցեր, մենք միշտ պատրաստ ենք դաշնակցային և բարեկամական մթնոլորտում քննարկել դրանք և գտնել լուծումներ:

-Այսուհանդերձ, Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը շատերի գնահատմամբ՝ աննախադեպ էր, փորձագիտական մակարդակում չէ, այլ ՌԴ 2-րդ-3-րդ պաշտոնյայի: Արդյո՞ք դա հակառակի մասին չի վկայում:

-Արտգործնախարարությունը տվյալ հարցը մեկնաբանել է, ասել ենք, որ հետևում ենք միջազգային արձագանքներին՝ Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնայնություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Միևնույն ժամանակ, հայտնել ենք, որ այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ, և դրանք չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան: Կհիշեք, երևի, ամբողջ հայտարարությունը ԱԳՆ մամլո խոսնակի:

– Ամփոփենք՝ համարում եք, որ հայ-ռուսական հարաբերություններում այս ընթացքում գոնե չհասկացվածություն չի առաջացել:

-Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա, և եթե լինեն հարցեր, եթե կան հարցեր, դրանք կքննարկվեն բարեկամական և դաշնակցային մթնոլորտում: Եվ չեն կարող երբևիցե հարցեր չլինել միջազգային իրավունքի ցանկացած 2 սուբյեկտների միջև: Նորմալ է, որ կլինեն հարցեր, և դրանք կքննարկվեն:

– Ի դեպ, Ռուսաստանից այս առիթով էլ քննադատություն հնչեց, որ ինչպիսի վիրավորանք, երբ Սերգեյ Լավրովին պատասխանում է ԱԳՆ խոսնակը, ոչ արտգործնախարարը: Դրա հետ կապված մեկնաբանություն ունե՞ք:

-Մեկնաբանություն չունեմ. Արտգործնախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է, և հավելելու ոչինչ չունեմ:

-Ի դեպ, ԱԳՆ-ն հայտարարեց, որ Յուրի Խաչատուրովին փոխարինելու է այլ զինվորական: Որևիցե անձ, թեկնածություն արդեն հայտնի է՞ և արդյոք ռուսական կողմն ընդունելի է համարում Երևանի առաջարկը: Եվ նաև՝ հայտնի՞ է Ձեզ՝ ինքը աշխատանքի գնում է, ստորագրում փաստաթղթեր: Հարցը Ձեզ է ուղղվում, քանի որ հարցը կոորդինացնում են Պաշտպանության ու Արտգործնախարարությունները:

-Այս առնչությամբ կարող եմ ասել հետևյալը, որ, ինչպես գիտեք, հայկական կողմն առաջարկել է, նախաձեռնել է պարոն Խաչատուրովի փոխարինման գործընթաց: Իսկ մնացած հարցերի հետ կապված՝ արդեն ներքին քննարկումների ոլորտում ենք գտնվում, և երբ արդեն լինեն հստակ արդյունքներ ու պայմանավորվածություններ, որոշումներ, տեղյակ կպահենք:

-Այսինքն՝ շրջանառվում են թեկնածություններ, բայց անուններ չեն հայտնվում, ճի՞շտ եմ հասկանում:

-Այսինքն՝ մենք նախաձեռնել ենք փոխարինման գործընթաց, և երբ որոշակի հստակություն լինի, հանրությունն, անպայման, կտեղեկանա:

-Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ ուղերձը, որ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են և մտահոգիչ են համարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը:

-Ես կրկին կվերահաստատեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է և շարունակելու է իր հարաբերությունները զարգացնել ինչպես ՌԴ, այնպես էլ Եվրասիական մեր մյուս դաշնակից պետությունների հետ և պատրաստ ենք դաշնակցային ու բարեկամական մթնոլորտում քննարկել ցանկացած հարց:

– Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ 2007-2008թթ. ԱԳՆ-ից հեռացված դիվանագետները՝ Վլադիմիր Կարապետյան, Մարթա Այվազյան, Ռուբեն Շուգարյան և այլք, վերադառնում են աշխատանքի:

-Այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ չեն վերադարձել:

-Սակայն դա քաղաքական որոշման հարց է, նման հարց քննարկվե՞լ է, նպատակահարմա՞ր է:

-Ինչպես նշեցի՝ այս պահի դրությամբ Ձեր նշած անձինք ԱԳՆ-ում չեն աշխատում: Եվ եթե ինչ-որ ֆորմատով վերադառնան, հանրությունը կտեղեկանա:

-Իսկ տեղեկությունները, թե քաղաքական նշանակումներով ԱԳՆ համակարգում հայտնված մոտ 2 տասնյակ դեսպաններ հետ են կանչվելու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և նրանց փոխարինելու են կադրային դիվանագետները, իրականությանը համապատասխանո՞ւմ են:

-Ի սկզբանե, բոլորին հայտնի է նոր կառավարության, և անձամբ վարչապետի դիրքորոշումը, որ պետք է դադարեցվի այն արատավոր պրակտիկան, երբ դեսպանների նշանակումը եղել է քաղաքական հիմքերով, այսինքն՝ նշանակվել են դեսպաններ, որոնք բացարձակ կապ չունեն դիվանագիտության հետ և նրանց նշանակել են դեսպան՝ թոշակի ուղարկելու և այլ նպատակներով: Եվ հետևաբար, բոլոր նշանակումները կլինեն նշածս փիլիսոփայությանը համահունչ:

-Իսկ հետկանչի ժամկետները՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ճի՞շտ են:

-Երբ մեր դեսպանների հետ կապված լինեն փոփոխություններ, հանրությունն այդ մասին կտեղեկանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP