ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո

21:57 13.12.2022

Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», – ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։

Եվրամիության քաղաքացիական դիտորդների առաքելությունն ավարտվում է վեց օրից։ Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակն, ըստ էության, չի պատասխանել «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ Եվրամիությունը որոշեց չերկարաձգել այս գործող առաքելությունը՝ հատկապես, որ պաշտոնական Երևանը ողջունել էր նման հնարավորությունը։

Պետեր Ստանոն միայն շեշտել է, որ Պրահայում կողմերը պայմանավորվել էին երկու ամսով տեղակայել դիտորդներին Հայաստանում. – «Ինչպես նշել է բարձր ներկայացուցիչ Բորելը, մենք ցանկանում ենք հարգել մեր հանձնառությունը, և առաքելությունը իր գործունեությունը կավարտի դեկտեմբերի 19-ին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

18:39 07.07.2025

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

Այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

BACK_TO_TOP