21:40 14.12.2022
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։
Դեկտեմբերի 10-ին Կումայրիի բաժնի ոստիկանները Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2-րդ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են Ախուրյանում բնակվող 27-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 5 փաթեթ՝ մի քանի գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով և շուրջ 1 գրամ կրիստալի նմանվող զանգվածով։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը, ժամերի տարբերությամբ , բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության երկրորդ դեպքը։ Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Շահումյան փողոցում ձերբակալեցին 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգված։ Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Հաջորդ բացահայտումը դեկտեմբերի 11-ին էր։ Կումայրիի բաժնի ոստիկանները Երևանյան խճուղում հայտնաբերեցին և ձերբակալեցին
Շահինյան փողոցում բնակվող, 30-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Ըստ ձերբակալվածի՝ հայտաբերվածը թմրամիջոց էր, որը գնել էր տելեգրամյան ալիքի միջոցով։
Նույն օրը երեկոյան Կումայրիի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության 4-րդ դեպքը։ Նրանք
Գյումրիի Օդանավակայանի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Կումայրիի բաժին տարան 28-ամյա մի գյումրեցու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվեց 3 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտեց, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Բոլոր դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
21:00 07.07.2025
30 տարի անց. ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն նոր ՍահմանադրությունումՀՀ սահմանադրության 30-ամյակը նոր առիթ դարձավ խոսելու Հայաստանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ի՞նչ հարցերի պատասխաններ պետք է գտնել Մայր օրենքում: Ինչո՞ւ է կարևոր Սահմանադրությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԱԻՄ նախագահ, 98-99 թվականներին Սահմանադրական բարեփոխումներին հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...