Չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել բռնության ու սպառնալիքի քաղաքականությունը․ ԵԽ պատգամավորները դիմել են Միշելին ու Բորելին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Չենք կարող թույլ տալ Ադրբեջանին շարունակել բռնության ու սպառնալիքի քաղաքականությունը․ ԵԽ պատգամավորները դիմել են Միշելին ու Բորելին

15:25 15.12.2022

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակի մեջ պատգամավորներ Պիտեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը նշել են, որ ադրբեջանցիները 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտից կրկին փակել են Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ այդպիսով 120000 հայի ենթարկելով դե ֆակտո շրջափակման ու խափանելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։

«Սա նաև ենթադրում է, որ շտապօգնությունն ու պարենային մատակարարումները ևս չեն կարող հասնել Լեռնային Ղարաբաղ։

Եթե այս իրադրությունը շարունակվի, ապա կհանգեցնի անխուսափելի հումանիտար աղետի՝ սարսափելի հետևանքներով։ Անընդունելի է, որ բնապահպանական գործողությունների քողի տակ ադրբեջանական կողմը ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, մասնավորապես դրանով ստանձնած իր պարտավորությունը՝ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների տեղաշարժը՝ երկու ուղղություններով»,- նշել են ԵԽ պատգամավորները։

Նրանք ընդգծել են, որ 2020 թվականի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը տարատեսակ միջոցներով դժվարին պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար՝ չխորշելով կիրառել ռազմական սադրանքներ, հոգեբանական սպառնալիքներ, խաթարելով գազամատակարարումը ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։

Դիմելով Շառլ Միշելին ու Ժոզեպ Բորելին՝ պատգամավորները նշել են․ «Մենք կոչ ենք անում Եվրամիության անունից օգտագործել ձեր լիազորությունները՝ ձեռնարկելու հստակ քայլեր ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սպառնալիքի ու բռնության այս քաղաքականությունը շարունակվի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

BACK_TO_TOP