Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները

14:30 16.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։
2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն փոխանցել ԵԲԿՏ-ում նախատեսվող հիմնական միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել թեմատիկ խմբերի աշխատանքային ուղղությունները և գործունեության ճանապարհային քարտեզը՝ մատնանշելով, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը Բոլոնիայի գործընթացի շրջանակում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ընդգծելով նմանօրինակ քննարկումների անհրաժեշտությունը, նշել է, որ դրանք պետք է շարունակական լինեն։
Մատնանշելով թեմայի կարևորությունը՝ Կարեն Թռչունյանը փաստել է․ «ՀՀ-ն երկար տարիներ անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածքին և ունի որոշակի պարտավորություններ ու բարեփոխումներին միտված քաղաքականություն: Անդամակցելով Բոլոնիայի գործընթացին՝ մենք պարտավորություն ենք հանձն առել իրականացնելու բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի նկատմամբ: Ինքնահավաստագրման գործընթացը նպատակաուղղված է ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչմանը, որակավորումների արժանահավատ շնորհմանը և եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների համադրելիության ապահովմանը: Այսօր արդեն տրվել է նշված աշխատանքների մեկնարկը»։

Խոսելով ոլորտում առկա, ժամանակ առ ժամանակ հնչեցված խնդիրների և հարցադրումների մասին՝ նախարարի տեղակալն ասել է, որ դրանք պահանջում են համակարգային լուծումներ։ Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կլինեն տեսանելի և չափելի արդյունքներ։
Քննարկման մասնակիցներին Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ բուհական համակարգում, ըստ տարբեր ոլորտների, մասնավորապես բժշկության ոլորտում, արդեն կազմվել են լիցենզավորման ստանդարտներ: Այս գործընթացները արդյունավետ իրականացնելու համար ցուցաբերվելու է խիստ մոտեցում, որը միտված կլինի միմիայն բարձրագույն կրթության որակի բարելավմանը:

Հանդիպմանը որպես բանախոսներ հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական պլանավորման բաժնի պետ, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, ԵՊՀ ակադեմիական /ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵԲԿՏ որակի ապահովման չափանիշներին և ուղենիշներին համապատասխան որակի ապահովման խմբի ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը, ԵԲԿՏ որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգի խմբի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը, Բոլոնիայի գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնող «Ուսումնառություն և դասավանդում» խմբի ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը:

Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ անդամները քննարկմանն անդրադարձել են աշխատանքային խմբերի խնդիրներին և նպատակներին՝ ներկայացնելով գործողությունների ճանապարհային քարտեզը, միկրոորակավորումների որակի ապահովման մեխանիզմների մշակմանը, որակի ապահովման գործընթացների թվայնացմանը, համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցման ադապտացմանը, որակավորումների շրջանակի ինքնահավաստագրմանը, կարճ շրջափուլով բարձրագույն կրթության իրականացմանը, ՈԱՇ-ի և որակի ապահովման միջև կապին։
Նաև նշվել է, որ ՀՀ հանձնառության խմբերի աշխատանքները և խորհրդատվությունները նախատեսվում է ներկայացնել Բոլոնիայի քարտուղարությանը։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի է ունեցել քննարկում, մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել։

Ամփոփելով Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) խորագրով քննարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները և հաշվետվողականությունը չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու ու առաջիկա անելիքները հստակեցնելու տեսանկյունից։ Նա նաև հորդորել է բուհերում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կապահովեն կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումներին ուղղված գործընթացների թափանցիկությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP