17:16 16.12.2022
Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ արգենտինական լրատվամիջոցները սխալ են հասկացել Արգենտինայի հավաքականի մասին իր հայտարարություններն ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի խաղից առաջ։
«Ես ընդհանրապես չեմ քննադատել Մեսսիին: Պարզապես նշել էի, որ 2014 թվականին մեզ հաջողվել էր նրան խաղից դուրս թողնել՝ զրկելով գնդակից։ Բայց արգենտինական մամուլը սխալ է մեկնաբանել իմ խոսքը»,- ասել է Լուի վան Գալը:
Քառորդ եզրափակչի խաղից առաջ Վան Գալը հայտարարել էր, որ առանց Մեսսիի Արգենտինայի հավաքականը միջին կարգի թիմ է:
«Ինձ թվում է, որ մենք պետք է հաղթենք Արգենտինային։ Մենք նրանց հետ չպարզած հաշիվներ ունենք: Այո, Մեսսին խաղում է նրանց կազմում, բայց 2014 թվականին, չնայած մեր պարտությանը, կարծես նա խաղադաշտում չլիներ: Գիտեք ինչո՞ւ: Եթե Մեսսիին զրկես գնդակից, թիմն անօգնական կդառնա: Լեոն Արգենտինային տալիս է կրեատիվություն, շարժում, բայց առանց նրա այն միջին կարգի թիմ է։ Հետևաբար, մեր ծրագիրը պարզ է՝ զրկել Մեսսիին գնդակից և դուրս գալ կիսաեզրափակիչ»,- Արգենտինայի հավաքականի դեմ խաղից առաջ հայտարարել էր Վան Գալը:
Մեսսին այդ 73-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլից հետո վազել էր դեպի Նիդերլանդների պահեստայինների նստարանն ու ձեռքերը մոտեցրել ականջներին։ Այդ պահին խաղի հաշիվը արդեն 2-0 էր, սակայն խաղն ավարտվեց 2-2 հաշվով և արգենտինացիները հաղթեցին մայն 11 մետրանոց հարվածների շնորհիվ:
Այս խաղից հետո Մեսսին Վան Գալին մեղադրել էր Արգենտինայի հավաքականի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ անդրադառնալով խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում մասնագետի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ 71-ամյա վան Գալը հեռացել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
18:51 28.06.2025
Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 28 խաղի, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: ...
18:45 28.06.2025
Մերցը հայտարարել է, որ Պուտինին զանգահարելու մտադրություն չունիԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռախոսով չի խոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իբրև թե վախենալով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման։ «Süddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում Մերցը նշել է, որ Ռուսաստանը, իբր, ակտիվացրել է ռազմական գործողությունները Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև […] ...
18:32 28.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Արարատ Միրզոյանը և Ռաշիդ Մերեդովը մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...